From Wikipedia, the free encyclopedia
Բնության համաշխարհային հիմնադրամ (անգլերեն՝ World Wide Fund for Nature, WWF), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1961 թվականին։ Ունի մոտ 5 միլիոն մշտական հովանավոր և ազգային ընկերակցություններ։ Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանսական միջոցների հայթայթումը։ Հիմնական գործունեությունն է գենետիկական, տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը, աղտոտման նվազեցման և էներգիայի ու պաշարների արդյունավետ օգտագործման նպաստումը, բնապահպանական հիմևախնդիրների լուծման ռազմավարության մշակումը։ Նստավայրը Գլանդում է (Շվեյցարիա)։
Բնության համաշխարհային հիմնադրամը 2002 թվականից համագործակցում է Հայաստանի հետ։ WWF-ի հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական գրանցումը տեղի է ունեցել 2006 թվականի նոյեմբերին։
WWF-Հայաստանի գործունեության հիմնական ուղղություններն են.
WWF-Հայաստանը զբաղվում է վտանգված տեսակների պահպանությամբ, ինչպիսիք են՝ կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.