թվեր, որոնք օգտագործվում են առարկաներ հաշվելու համար From Wikipedia, the free encyclopedia
Բնական թվեր ( լատին․՝ naturalis «բնական») - թվեր, որոնք օգտագործվում են առարկաներ հաշվելու համար (օրինակ ՝ 1, 2, 3, 4,…[1] ): Աճման կարգով բոլոր բնական թվերի հաջորդականությունը կոչվում է բնական շարք [2] : Այն թվերը, որոնցով կարելի է առարկաներ հաշվել կոչվում են բնական թվեր։
Բնական թվերի բազմությունն անվերջ է, քանի որ ցանկացած բնական թվի համար կա ավելի մեծ թիվ։ Բացասական և ոչ ամբողջ թվերը բնական չեն համարվում։
Բնական թվերի և դրանց հետ գործողությունների հատկությունները ուսումնասիրում են թվաբանությունն ու (ավելի խորությամբ) թվերի տեսությունը ։
Բնական թվերի սահմանման երկու մոտեցում կա.
Առաջին դեպքում բնական թվերի շարքը սկսվում է մեկից, երկրորդում՝ զրոյից։ Չկա հստակ կարծիք, թե որ մոտեցումն է ճիշտ (այսինքն ՝ զրոն բնական թիվ է, թե ոչ)։ Ռուսական աղբյուրների ճնշող մեծամասնությունը ավանդաբար որդեգրել է առաջին մոտեցումը[3]։ Երկրորդ մոտեցումը, օրինակ, կիրառվում է Նիկոլա Բորբակիի աշխատություններում։
Բոլոր բնական համարների բազմությունը սովորաբար նշվում է նշանով։ ISO 31-11 (1992) և ISO 80000-2 (2009) միջազգային ստանդարտները սահմանում են հետևյալ խորհրդանիշները[4] ․
Ռուսական աղբյուրներում այս ստանդարտը դեռևս չեն պահպանվում, դրանցում –ով նշում է բնական թվերը առանց զրոյի, իսկ բնական թվերը ներառյալ զրոն նշվում են և այլն։[3]
Փակ գործողություններին (գործողություններ, որոնց արդյունքը նույնպես պատկանում է բնական թվերի բազմությանը) պատկանում են հետևյալ գործողությունները․
Հավելյալ դիտարկվում են ևս երկու գործողություններ (պաշտոնապես չեն համարվում գործողություններ բնական թվերի հետ, քանի որ չեն կարող կատարվել բոլոր թվային զույգերի հետ)։
Պետք է նշել, որ հիմնական գործողություններն են գումարումը և բազմապատկումը։
Տեղափոխական օրենք
Զուգորդական օրենք
Բաշխական օրենք
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.