Բլոգ
From Wikipedia, the free encyclopedia
Բլոգ (անգլ.՝ blog, «web log», «իրադարձությունների ցանցային մատյան կամ օրագիր»), կայք, որի հիմնական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներ են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա։ Բլոգներին բնորոշ են տվյալ ժամանակահատվածում ակտուալ գրառումները, որոնք դասավորվում են հակառակ ժամանակագրական դասավորությամբ (վերջին գրառումը սկզբում)։ Ավանդական օրագրերից բլոգը տարբերվում է նրանով, որ, սովորաբար, հասարակական է և նախատեսում է կողմնակի ընթերցողներ, որոնք կարող են հրապարակային բանավեճի մեջ մտնել հեղինակի հետ (բլոգային գրառմանն արած մեկնաբանությունների, կամ սեփական բլոգային գրառումների միջոցով)։
Բլոգ վարող անձանց անվանում են բլոգերներ։ Ըստ հեղինակների կազմի բլոգները լինում են անձնական, խմբակային (կորպորատիվ, ակումբային) կամ հրապարակային (բաց)։
«Բլոգ» տերմինը մատծել է Յորն Բարգերը[1] 1997 թվականի դեկտեմբերի 17-ին։ «Բլոգ» բառի կարճ ձևը մտածել է Պիտեր Մերհոլցը, ով այն իր Peterme.com բլոգում կատակային ձևով օգտագործել է 1999 թվականի ապրիլին կամ մայիսին[2][3][4]։ Pyra Labs-ից Էվան Ուլիյամսը օգտագործել է «բլոգը» որպես գոյական և բայ (անգլ.՝ «to blog», ինչը նշանակում է «փոխել սեփական բլոգը կամ ուղարկել սեփական բլոգին»), ինչը հանգեցրեց «բլոգեր» տերմինի ստեղծմանը։ Pyra Labs-ում ստեղծվեց Blogger.com, ինչն էլ հանգեցրեց բլոգերության մասսայականության[5]։