Բիթ
From Wikipedia, the free encyclopedia
Բիթ (անգլ.՝ binary digit), Տեղեկատվության քանակի չափման միավոր, առաջացել է անգլ.՝ binary digit բառախաղային հապավումից, որ նշանակում է պատառիկ, մաս, երկուական թվանշան։ Այն հաշվարկման երկուական համակարգի մեկ նիշն է։ Մեկ բիթը կարող է ունենալ երկու արժեք՝ 0 կամ 1։ Երկու բիթով կարելի է կոդավորել 22= 4 վիճակ (թիվ, պայմանանշան), տասը բիթով՝ 210=1024 վիճակ։
jh;FN8888888888888888 | |||||||||||||||||||||||||
|
Համdi67kdvvvvvvvvvkակարգչի ներքին հիշողությունը կարելի է համեմատել վանդակավոր թղթի կտորի հետ, որի յուրաքանչյուր վանդակով անցնում է էլեկտրական հոսանք։ Բիթի 0 արժեքը համապատասխանում է լարման ցածր մակարդակին, 1-ը՝ բարձր մակարդակին։ Սրանով էլ պայմանավորված է համակարգչում տվյալների երկուական կոդավորումը, քանի որ այս դեպքում պահանջվում են այնպիսի սարքավորումներ, որոնք ունենան երկու կայուն վիճակ։ Կարող ենք ասել, որ վեց զրոներից և մեկերից բաղկացած հաջորդականությունը վեց բիթանոց հաջորդականություն է, իսկ КОИ-7 ռուսալեզու հաղորդագրությունը յոթ բիթանոց կոդավորում է։ Առաջին համակարգիչներում հիմնականում օգտագործվում էր յոթ բիթանոց կոդ։ Տեխնիկայի զարգացման հետ դա դարձավ անհարմար և սկսեցին կիրառել նոր կոդ՝ ութ բիթանոց։ Այն հիմնվում էր ինֆորմացիայի փոխանակման ամերիկյան ստանդարտ (ASCII-American Standart Code for Information Interchange) կոդի վրա։ Ութ բիթանոց կոդավորման շնորհիվ կարող ենք առանց դժվարության օգտագործել կյուրեղագիր, հայկական, լատինական այբուբենների մեծատառեր, փոքրատառեր, թվեր, կետադրության նշաններ, հատուկ նշաններ, բացատանիշ և այլն։ Ներկայումս լայն կիրառություն է գտել նշանների կոդավորման UNICODE ստանդարտը, որտեղ յուրաքանչյուր նշան կոդավորվում է երկու բայթով։
Տեղեկատվական ոլորտում ավելի գործածական է բայթը, որը հավասար է 8 բիթի[1]։