Բիարից
համայնք Ֆրանսիայում / From Wikipedia, the free encyclopedia
Բիարից (ֆր.՝ Biarritz), քաղաք Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտում (Նոր Աքվիտանիայի երկրամաս)։ Տեղակայված է Կոստա-Վասկայի երկայնքով։ Ֆրանսիայի «Արծաթե ափի» ծովափնյա շքեղ կլիմայական և հանքաջրաբուժական առողջավայր։ «Հրաշալի դարաշրջանում» եղել է արիստոկրատիայի և արքայական ընտանիքի երևելի անձանց, այսօր՝ նախագահների և այլ բարձր պաշտոնյաների հանգստավայրը։ Շնորհիվ Ատլանտյան օվկիանոսի հզոր ալիքների Բիարիցը համարվում է սերֆինգի համաշխարհային հռչակ ունեցող կենտրոն։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բիարից | |||||
ֆր.՝ Biarritz | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Շրջան | Նոր ԱկվիտանիաՆոր Ակվիտանիա | ||||
Դեպարտամենտ | Ատլանտյան Պիրենեյներ | ||||
Համայնք | Բիարից | ||||
Մակերես | 11,66 կմ² | ||||
ԲԾՄ | 0—85 մ | ||||
Բնակչություն | 25 306 մարդ (2010) | ||||
Խտություն | 2170 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 213 969 մարդ | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 559 | ||||
Փոստային ինդեքս | 64200 | ||||
Փոստային դասիչ | 64200[1] | ||||
64122 | |||||
Պաշտոնական կայք | biarritz.fr | ||||
| |||||
Քաղաքից չորս կիլոմետր հեռավորության վրա գտնվում է օդանավակայանը, որը քաղաքը կապում է Ֆրանսիայի և Եվրոպայի բազմաթիվ քաղաքների հետ։ Քաղաքի կենտրոնից երեք կիլոմետր հեռավորության վրա տեղակայված է երկաթուղային կայարանը. ճեպընթաց TGV գնացքով Փարիզ հասնելը տևում է 5,5 ժամ։
Բիարիցը գտնվում է Բասկերի հողերի և Գասկոնի միջև եղած սահմանին։ Երկրամասի բոլոր վարչական շենքերի վրա Ֆրանսիայի և Եվրամիության դրոշների կողքին ծածանվում են նաև բասկերի կարմիր-կանաչ-սպիտակ դրոշները։