Ատլանտյան Պիրենեյներ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ատլանտյան Պիրենեյներ (ֆրանսերեն՝ Pyrénées-Atlantiques), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Դեպարտեման | ||||
Մտնում է | Աքվիտանիա (երկրամաս) | ||||
Վարչկենտրոն | Փո | ||||
Ամենաբարձր կետ | Pic Palas? | ||||
Հիմնական լեզու | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն (2008) | 647 420 (37րդ տեղ) | ||||
Խտություն | 85 | ||||
Տարածք | 7 645 | ||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Ժեր, Վերին Պիրենեյներ, Լանդեր, Ուեսկա, province of Navarra? և Գիպուսկոա | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
ISO 3166-2 կոդ | FR-64 | ||||
Անվանված է | Պիրենեյներ և Ատլանտյան օվկիանոս | ||||
cg64.fr/conseil-general/fonctionnement/index.html | |||||
Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ 1790 թ. մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է։
Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտը գտնվում է Աքվիտանիա երկրամասում, սահմանակից է Լանդեր, Վերին Պիրենեյներ և Ժեր դեպարտամենտներին, ինչպես նաև հյուսիսում՝ Բիսքայի ծոցին։ Իր մեջ է ներառում Լաբարդին և Բասկերի երկրի հյուսիսային մասի պատմական տարածքները։ Բնակչությունը 647.4 հազար մարդ է։
Տարածքը 7645 քառ.կմ է, ունի 547 համայնք։
Ատլանտյան Պիրենեյները սահմանային դեպարտամենտ է, Իսպանիայի հետ ունի տնտեսական և մշակութային կապեր։
Դեպարտամենտի արևելքում և արևմուտքում կա երկու ուրբանիստական կենտրոնացում, Փոն` իր 145 հազար բնակիչներով և շրջակա տարածքի 344 հազար աշխատողներով, և Բայոն-Անգլեթ-Բիարիցը, որն ունի 166.4 հազար բնակիչ և շրջակա տարածքում` 235 հազար աշխատող։
Դեպարտամենտում տարածված լեզուներն են գասկոներենն ու բասկերենը։ Գասկոներենը նախկինում Ֆրանսիայի հարավի գլխավոր լեզու եղած օքսիթաներենի բարբառներից է, և ավելի կապված է կատալաներենին, քան՝ ֆրանսերենին։ Բասկերենը մեկուսացված և հայտնի լեզուներից որևէ մեկի հետ կապեր չունեցող լեզու է։ Այսօր ֆրանսերենն այստեղ միակ պաշտոնական և գերակշռող լեզուն է, այդ լեզվով խոսում են, ըստ էության, բոլոր տեղացիները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.