From Wikipedia, the free encyclopedia
Բերենիս Բեժո (ֆր.՝ Berenice Bejo, հուլիսի 7, 1976[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), ֆրանսիացի դերասանուհի։ Բերենիսը Սեզար կինոմրցանակի դափնեկիր է։ 2012 թվականին ներկայացվել է Օսկար մրցանակի, ինչպես նաև Ոսկե Գլոբուսի և BAFTA-ի։ Առավել հայտնի դարձավ՝ նկարահանվելով Արտիստը ֆիլմում՝ Ժան Դյուժարդենի հետ։ Ամուսնացած է ռեժիսոր Միշել Խազանավիչուսի հետ։
Բերենիս Բեժո Berenice Bejo | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1976[1][2] (48 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Արգենտինա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և դերասանուհի |
Աշխատանք | 1996 — մինչ մեր օրերը |
Ամուսին | Միշել Խազանավիչուս[3] |
Ծնողներ | հայր՝ Miguel Bejo? |
Պարգևներ և մրցանակներ | |
Bérénice Bejo Վիքիպահեստում |
2011 թվականին Խազանավիչուսի նկարահանած «Արտիստը» ֆիլմում նրա դերակատարումն արժանացել է քննադատների դրվատանքին ու «Սեզար» մրցանակի՝ «Կանացի դերի լավագույն կատարում» անվանակարգում[4], առաջադրվել մի շարք այլ մրցանակների[5][6][7]։ Հիշատակության են արժանի նաև նրա դերակատարումները «Մի ասպետի պատմություն», «Գործակալ 117։ Կահիրեն՝ լրտեսական բույն», «Անցյալը» կինոնկարներում։
2012 թվականին Բերենիս Բեժոյին է վստահվել Կաննի հեղինակավոր միջազգային կինոփառատոնի տանտիրուհու կարգավիճակում բացման և եզրափակման արարողությունների անցկացումը[8][9]։ Այդ նույն տարվա հունիսին Բեժոն հրավիրվել է անդամակցելու շարժանկարային արվեստների ու գիտությունների ակադեմիային[10], օրեր անց էլ Ռոմի Շնայդերի անվան մրցանակ է ստացել։
Տարին | Հայերեն վերնագիրը | Բնօրինակ վերնագիրը | Դերը | Ռեժիսորը | Նշումներ |
---|---|---|---|---|---|
1996 | Համլետի քույրերը | Les soeurs Hamlet | Կարին | ||
2000 | Կիրք | Passionnément | Ֆոսթին | ||
2000 | Գերին | La captive | Սառա | ||
2000 | Կանացի լավագույն հույսը | Meilleur espoir féminin | Լետիսիա | ||
2001 | Մի ասպետի պատմություն | A Knight's Tale | Քրիստիանա | ||
2002 | Օդանավի պես | Comme un avion | Լոլա | ||
2002 | 24 ժամ մի կնոջ կյանքից | 24 heures de la vie d'une femme | Օլիվիա | ||
2003 | Sem Ela | Ֆանֆան Վիեյրա | |||
2003 | Մայրամուտի ալի մեջ | Dans le rouge du couchant | Նավակի աղջիկ | ||
2003 | Աններդաշնակություն | Dissonances | Մարգո | ||
2004 | Մեծ դեր | Le grand rôle | Պեռլա Կուրց | ||
2005 | Cavalcade | Մանոն | |||
2006 | Գործակալ 117 | OSS 117: Le Caire, nid d'espions | Լարմինա | ||
2007 | 13 քմ | 13 m² | Սոֆի | ||
2007 | Տունը | La maison | Քլոյա | ||
2008 | Ժամանակակից սեր | Modern Love | Էլզա | ||
2008 | Վերջին փունջը | Bouquet final | Կլեր | ||
2010 | Արդյունահանում | Proie | Կլեր | ||
2011 | Արտիստը | The Artist | Պեպի Միլլեր | Միշել Խազանավիչուս |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.