իտալացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Բեռնարդինո Լուինի, (անգլ.՝ Bernardino Luini, ոչ վաղ քան 1481 և ոչ ուշ քան 1482, Դումենցա, Վարեզե, Լոմբարդիա[1][2] - 1532[2], Միլան, Միլանի դքսություն և Լուգանո, Շվեյցարիա[1]), նկարիչ Հյուսիսային Իտալիայից՝ Լոմբարդիայից։ Եղել է իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի աշակերտն ու էպիգոնը։ Նրա բազմաթիվ ստեղծագործությունները նախկինում վերագրվում էին Լեոնարդոյի վրձնին։
Բեռնարդինո Լուինի | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 1481 և ոչ ուշ քան 1482 |
Ծննդավայր | Դումենցա, Վարեզե, Լոմբարդիա[1][2] |
Վախճանվել է | 1532[2] |
Մահվան վայր | Միլան, Միլանի դքսություն և Լուգանո, Շվեյցարիա[1] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Villa La Pelucca frescoes?, Christ Among the Doctors? և Սալոմեն Հովհաննես Մկրտչի գլխի հետ (նկար, Լուինի) |
Bernardino Luini Վիքիպահեստում |
Երբ Բեռնարդինոն սկսեց նկարել, դեռ հայտնի չէր։ Նրա վաղ տարիքի նկարներում նշմարվում էր Բերգոնյոնի ձեռագիրը, որը Բեռնարդինոյի անմիջական դաստիարակն էր։ Ըստ տեղի բնակիչների, Բեռնարդինոն բեղմնավոր նկարիչ էր։ Դատելով այն բանից, որ նրանք ստեղծել են հսկայական քանակությամբ որմնանկարներ` ֆրեսկոներ, (նկարների հիմնական գլխավոր հերոսը Մադոննան էր), կարելի է եզրակացնել, որ Բեռնարդինոն հսկայական արվեստանոցի «տեր» էր։ Բեռնարդինոյի մահից հետո՝ 1532 թվականից նկարչի գործը շարունակել են նրա երկու որդիները՝ Աուրելիոն և Ջովաննի Պետրոն։
Որմնանկարները պահպանվել են Միլանում, Լուգանոյում, Սարոնոյում և Կիարվալեում։ Բեռնարդինո Լուինիի նկարները ներկայացվել են Ռուսաստանում՝ Էրմիտաժում, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում։ «Սուրբ Հիերոնիմ» կտավը, դուրս է եկել նկարչի արվեստանոցից և այժմ գտնվում է Կալուգայի մարզային գեղարվեստական թանգարանում[3]։
Վլադիմիր Նաբոկովը «Վենետիկյան» պատմվածքի մեջ հիշատակել է Բեռնարդինո Լուինիին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.