ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Բեռնար Կլավել ( ֆր.՝ Bernard Clavel, մայիսի 29, 1923[1][2][3][…], Լոն-լե-Սոնիե - հոկտեմբերի 5, 2010[4][1][2][…], Շամբերի[8]), ֆրանսիացի գրող, ով հայտնի է իր վեպերով, բանաստեղծություններով, հեքիաթներով։
Բեռնար Կլավել ֆր.՝ Bernard Clavel | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1923[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոն-լե-Սոնիե |
Վախճանվել է | հոկտեմբերի 5, 2010[4][1][2][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Շամբերի |
Գերեզման | Cemetery of Frontenay |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, արվեստի քննադատ և լրագրող |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ժանրեր | Roman du terroir? |
Գրական ուղղություններ | պրոլետարական գրականություն, Դիմադրության շարժում և Ոչբռնություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q3232799?, Q3389151?, Q3281559?, Q3227069?, Q2938741?, Q3235172?, Q3220828?, Q3227264? և Le Cavalier du Baïkal? |
Անդամակցություն | Գոնկուրյան ակադեմիա և Coordination for Non-violence and Peace Education?[5] |
Պարգևներ | |
Bernard Clavel Վիքիպահեստում |
14 տարեկանում նա ստիպված է եղել թողնել դպրոցը, քանի որ ծնողները չեն կարողացել վճարել ուսման ծախսերը, և դարձել է հրուշակագործի աշակերտ։ Այնուհետև աշխատել է Լիոնի շոկոլադի գործարանում։ Պատերազմի ժամանակ ծառայել է բանակում՝ Իսպանիայի հետ սահմանին։ Ազատ գոտու գրավումից հետո միացել է պարտիզաններին, մասնակցել դիմադրության շարժմանը։ Պատերազմից հետո, դժվարությամբ հաց վաստակելով, սկսել է գրել գիշերները՝ ծանր աշխատանքային օրվա ավարտից հետո։ Կյանքի այս շրջանի մասին Կլավելը պատմել է իր առաջին՝ «Գիշերներն աշխատողը» ( 1956 ) վեպում։ Քննադատներն այս ստեղծագործությունն անվանել են «սրտաճմլիկ խոստովանություն» մի մարդու, ով ստիպված է զոհաբերել իր ընտանիքի բարեկեցությունը հանուն գրելու։ «Այս գիրքը մի քանի օր ու գիշեր տենդի մեջ թղթի վրա նետված ճիչ է», - գրել է Կլավելը վեպի երկրորդ հրատարակության նախաբանում։
Էրվե Բազենը և Արման Լանուն ուշադրություն են դարձրել երիտասարդ գրողի առաջնեկ վեպի վրա. նրանց խորհուրդները նշանակալի դեր են խաղացել Կլավելի գրողական տաղանդի զարգացման գործում։ «Գիշերներն աշխատողը» վեպը, որ լի է ճշգրիտ նկարագրություններով և տիպական կերպարներով, սկիզբ է դրել մի շարք վեպերի՝ «Իսպանացին» ( 1959 ), «Հոր ճամփորդությունը» ( 1960 ), ինչպես նաև «Մեծ համբերություն» քառերգությանը («Ուրիշների տունը», «Նա, ով ուզում էր տեսնել ծովը», «Ապրողների սրտերը», «Ձմռան պտուղերը»)՝ գրված 1962 - 1968 թվականներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.