բրիտանացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Բեն Քրոս (իսկական անուն ազգանունը՝ Հարրի Բեռնարդ Քրոս; անգլ.՝ Harry Bernard Cross, դեկտեմբերի 16, 1947[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] - օգոստոսի 18, 2020[3][4], Վիեննա, Ավստրիա[5]), անգլիացի դերասան, նաև ռեժիսոր, գրող և երաժիշտ։
Բեն Քրոս անգլ.՝ Ben Cross | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1947[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] |
Մահացել է | օգոստոսի 18, 2020[3][4] (72 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա[5] |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1972)[6][5], Devonport High School for Boys? և Bishop Thomas Grant Catholic Secondary School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, սցենարիստ, թատերական ռեժիսոր և հեռուստատեսային դերասան |
Հայտնի դերերից մեկը «Կրակե անիվներ» ֆիլմում Հարոլդ Աբրահամսի դերն է։ Մյուս նշանավոր ֆիլմերն են Անվիճարկելի 2, Առաջին ասպետը, Մեխանիկը, Աստղային ուղի, BBC հեռուստատեսային «Հաննիբալ» ֆիլմը և այլն։
Բեն Քրոսը ծնվել է Լոնդոնի Պադդինգտոն բանվորական թաղամասում[7] իռլանդական կաթոլիկ ընտանիքում[8]։ Նրա մայրը եղել է հավաքարար, իսկ հայրը շվեյցար և բուժակ։
Արդեն դպրոցական տարիներից նա խաղում էր ներկայացման մեջ։ Սովորել է տղաների Դեվենպորտի միջնակարգ դպրոցում, 15 տարեկանում հեռացել է դպրոցից և տանից։
Մինչև դերասանի մասնագիտությունը աշխատել է լուսամուտներ մաքրող, մատուցող, հյուսն։ 1970 թվականին 22 տարեկանում ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա։
Առաջին մեծ դերը կինոյում 1976 թվականի «Կամուրջը շատ հեռու է» ֆիլմում զինվոր Բինսի դերն էր, մինչ այդ նա խաղում էր արդեն թատրոնում։
Արդեն 1977 թվականին Քրոսը դառնում է Թագավորական շեքսպիրյան ակումբի անդամ։ Խաղացել է մոտ 100 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում։
Բեն Քրոսը ապրել է տարբեր երկրների շատ քաղաքներում, մասնավորապես՝ Լոնդոն, Լոս Անջելես, Նյու Յորք, Վիեննա, Սոֆիա և այլն։ Ծանոթ է եղել իսպաներեն, իտալերեն, գերմաներեն և բուլղարերեն լեզուներին։
3 անգամ ամուսնացած է եղել, առաջին կինը՝ Պեննի (1977—1992), նրան ունեցել եմ 2 երեխա՝ Լորեն և Թեոդոր, 2-րդ կինը՝ Միշել, ում հետ բնակվել է մինչև 2005 թվականը, 2018 թվականի ամուսնացել է բուլղարացի դերասանուհի Դեյանա Բոնեվայի հետ, ում հետ ապրել է մինչև մահանալը[9][10][11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.