վեպ From Wikipedia, the free encyclopedia
Բեն-Հուր. Քրիստոսի պատմությունը (անգլ.՝ Ben-Hur: A Tale of the Christ), ամերիկացի գեներալ Լյու Ուոլլեսի պատմավեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1880 թվականի նոյեմբերի 12-ին Harper and Brothers հրատարակչության կողմից, հետագայում բազմիցս վերահրատարակվել և համարվում է «19-րդ դարի ամենաազդեցիկ քրիստոնեական գիրքը»[1]։ Գիրքն առաջին իսկ հրատարակությամբ դարձել է բեսթսելլեր, վաճառքի ցուցանիշով գերազանցել այդ ցուցանիշով մինչ այդ լավագույնը համարված «Քեռի Թոմի խրճիթը» վեպին (1852 թ., հեղինակ՝ Հարրրիեթ Բիչեր-Սթոու)։ Ուոլլեսի պատմավեպը ոգեշնչման աղբյուր է ծառայել աստվածաշնչյան թեմաներով բազմաթիվ այլ վեպերի ու վիպակների ստեղծման համար։ Բացի այդ, ամերիկացի գեներալի երկի հիման վրա ստեղծվել են թատերական բազում բեմադրություններ, նկարահանվել են մի շարք կինոնկարներ։ «Բեն-Հուր»-ը գլխավորել է ամերիկյան բեսթսելլերների ցանկը ընդհուպ մինչև 1936 թվականին Մարգարեթ Միտչելի Քամուց քշվածները վեպի լույս ընծայումը։ Պատմավեպը արդեն իսկ առնվազն չորս անգամ էկրանավորվել է, ընդ որում՝ 1959 թվականին Մետրո Գոլդուին Մայեր կինոստուդիայում ռեժիսոր Ուիլյամ Ուայլերի նկարահանած ֆիլմն արժանացել է ռեկորդային՝ միանգամից 11 «Օսկար» մրցանակի, դիտվել տասնյակ միլիոնավոր կինոհանդիսականների կողմից և համարվում է երբևէ ստեղծված լավագույն ֆիլմերից մեկը։ Այդ ֆիլմի էկրան բարձրանալուց հետո «Բեն Հուր» պատմավեպի վաճառքի ցուցանիշներն է՛լ ավելի են աճել՝ գերազանցելով «Քամուց քշվածներ»-ին[2]։ Բացի այդ, երկն արժանացել է Հռոմի Լևոն XIII պապի օրհնանքին, իսկ դա բարձրագույն մի պատիվ է, որին որևէ այլ գիրք մինչ այդ չէր արժանացել[3]։
Բեն-Հուր. Քրիստոսի պատմությունը անգլ.՝ Ben-Hur | |
---|---|
Ենթավերնագիր | A Tale of the Christ |
Հեղինակ | Լյու Ուոլես |
Տեսակ | գրական ստեղծագործություն, պատմական գեղարվեստական գրականություն և պատմավեպ |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն, գեղարվեստական գրականություն և քրիստոնեական գեղարվեստական ստեղծագործություն |
Թեմա | քրիստոնեություն, Հիսուս և Roman Palestine? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Judah Ben-Hur?, Messala?, Հիսուս և Հռոմի կայսր |
Ստեղծման տարեթիվ | 1880 |
Նկարագրում է | Հին Հռոմ և Հրեաստան |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Harper |
Հրատարակման տարեթիվ | նոյեմբերի 12, 1880 |
OCLC | 5533983 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/lew-wallace/ben-hur |
Ben-Hur: A Tale of the Christ Վիքիպահեստում |
Վեպը պատմում է հորինված մի հերոսի՝ Երուսաղեմի իշխան Բեն-Հուրի փորձությունների մասին։ Նրան կեղծավորաբար մատնում է հռոմեացի տրիբուն Մեսսալան, ում ինքը համարել էր իր լավագույն ընկերը։ Բեն-Հուրը անհիմն կերպով մեղադրվում է հռոմեացի կառավարչի իբր թե նախապատրաստվող մահափորձի մեջ, դատապարտվում ստրկացման։ Նա դառնում է մարտակառք վարող[4][5], քրիստոնեություն է ընդունում։ Երկար ու ձիգ տարիներ տևած տառապանքներից հետո վերջապես բախտը ժպտում է Բեն-Հուրին. նա վերադառնում է հայրենիք, վրեժ լուծում կեղծավոր ընկերոջից։ Այս պատմությանը զուգահեռ՝ վեպում ծավալվում է Հիսուս Քրիստոսի պատմությունը, ով հենց այդ նույն տարածաշրջանից էր և ապրել է այդ նույն ժամանակաշրջանում։ Պատմավեպն արծարծում է մատնության, դատապարտման, ապաշխարանքի թեմաներ՝ վրեժխնդրության դիպաշարով (սյուժեով), որն ի վերջո հանգեցնում է սիրո, ներողամտության ու վշտակցության մասին տպավորիչ պատումի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.