From Wikipedia, the free encyclopedia
Հարիեթ Բիչըր Սթոու (Հարիետ Բիչեր-Սթոու[11], անգլ.՝ Harriet Elizabeth Beecher Stowe, հունիսի 14, 1811[1][2][3][…], Լիչֆիլդ[4][5][6] - հուլիսի 1, 1896[1][2][3][…], Հարթֆորդ[7]), ամերիկյան գրող, «Քեռի Թոմի խրճիթը» (անգլ.՝ Uncle Tom's Cabin, 1852) հայտնի վեպի հեղինակ (թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն[12])։
Հարիեթ Բիչըր Սթոու անգլ.՝ Harriet Beecher | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Elizabeth Harriet Beecher |
Ծնվել է | հունիսի 14, 1811[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիչֆիլդ[4][5][6] |
Վախճանվել է | հուլիսի 1, 1896[1][2][3][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Հարթֆորդ[7] |
Գերեզման | Phillips Academy Cemetery |
Մասնագիտություն | վիպասան, բանաստեղծուհի, մանկագիր, վիպասան, գրող, աբոլիցիոնիստ և ակնարկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Hartford Female Seminary? |
Ժանրեր | պատմազրույց |
Ուշագրավ աշխատանքներ | Քեռի Թոմի խրճիթը[4], Քեռի Թոմասի խրճիթի բանալին[4], Դրեդ. պատմվածք անիծյալ ճահճի մասին[4] և Still, Still with Thee? |
Պարգևներ | |
Ամուսին | Քելվին Էլլիս Սթոու |
Զավակներ | Charles Edward Stowe? |
Կայք | harrietbeecherstowecenter.org |
Հարիեթ Բիչըր Սթոու Վիքիքաղվածքում | |
Harriet Beecher Stowe Վիքիպահեստում |
Հարիեթ Բիչըր Սթոուն ծնվել է 1811 թվականի հունիսի 14-ին աստվածաբան և քարոզիչ Լայման Բիչըրի ընտանիքում։ Նրա կրտսեր եղբայրը՝ Հենրի Ուորդ Բիչըրը, նույնպես եղել է քարոզիչ։ Երկար ժամանակ ապագա գրողը՝ որպես ուսուցիչ, աշխատել է իր քրոջ հիմնադրած իգական դպրոցում։ 1836 թվականին նա ամուսնացել է Կելվին Էլիս Սթոուի հետ, ով այդ ժամանակ եղել է աստվածաբանության պրոֆեսոր Վոլնաթ Հիլզում գտնվող Լեյնի սեմինարիայում, որի նախագահն էր Հարիեթի հայրը՝ Լայման Բիչըրը։
Իր գրական ստեղծագործություններում Հարիեթ Բիչըր-Սթոուն հանդես է գալիս որպես կանանց կրթության իրավունքի պաշտպան և ստրկատիրության վերացման կողմնակից։ 1852 թվականին հրատարակվել է նրա ամենահայտնի վեպը՝ «Քեռի Թոմի խրճիթը», որը ստրկատիրությունը մերկացնող ամենացնցող փաստաթղթերից է։ Առաջին տարվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է գրքի 350000, իսկ ամբողջ աշխարհում՝ 600000 օրինակ։ Անգլիայում այն հրատարակվել է 35, ԽՍՀՄ-ում՝ 59 անգամ, թարգմանվել է 21 լեզուներով, հրատարակվել 2 միլիոնից ավելի ընդհանուր տպաքանակով[11]։ Վեպի հիման վրա նկարահանվել են կինոֆիլմեր։ Ի պատասխան ստրկատետերի ու նրանց ընկերների կողմից հնչած մեղադրանքների՝ Հարիեթ Բիչըր-Սթոուն 1853 թվականին հրատարակում է «Քեռի Թոմի խրճիթի բանալին» («Key to uncle Tom’s Cabin») վեպը, որում ապացուցել է, որ վեպի սյուժեն (հաճախ նաև ամենափոքր մանրամասները) վերցված է կյանքից։
Բիչըր-Սթոուի բանաստեղծությունները հիմնականում կրոնական թեմաներով են։ 1956 թվականին լույս է տեսել նրա հայտնի վեպերից մեկը՝ «Դրեդ. պատմվածք անիծյալ ճահճի մասին»։
1869 թվականին Հարիեթ Բիչըր-Սթոուն տպագրել է «Բայրոնի կնոջ կյանքի իրական պատմությունը» հոդվածը, որում առաջին անգամ հասարակությանն է ներկայացրել բանաստեղծի՝ իր խորթ քրոջ հետ ամուսնացած լինելու հանգամանքը[13]։ Հոդվածը սկանդալի տեղիք է տվել Ամերիկայում ու Եվրոպայում, ու թեև Բիչըր-Սթոուն փորձել է արդարանալ ու մեղադրանքը հաստատել «Lady Byron vindicated» (Բոստոն, 1870) գրքում ներկայացված նոր փաստերով, սակայն այլևս երբեք չի վայելել նախկին ժողովրդականությունը։
Հարիեթ Բիչըր-Սթոուն մահացել է 1896 թվականի հուլիսի 1-ին Հարթֆորդում։ Թաղված է Անդովերում՝ Ֆիլիպսի ակադեմիայի գերեզմանատանը[14]։
1962 թվականի դեկտեմբերի 29-ին Մեն նահանգի Բրանսուիկ քաղաքում գտնվող այն տունը, որտեղ Հարիեթ Բիչըր-Սթոուն գրել է «Քեռի Թոմի խրճիթը» վեպը, ընդգրկվել է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանների ցանկում[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.