Հնդկաստանի նահանգ From Wikipedia, the free encyclopedia
Բելուջիստան (ուրդու՝ بلوچستان), պակիստանյան մարզ արևելյան Բելուջիստանի տարածքում։ Տեղակայված է երկրի արևմուտքում` Իրանի հետ սահմանին։ Ունի ելք Հնդկական օվկիանոս։ Բնակչությունը 7 միլիոն մարդ է։ Էթնիկական կազմ` բելուջի և փուշթուններ։ Գերիշխող կրոն` իսլամ։ Մակերես` 347 190 կմ²։ Վարչական կենտրոն` քաղաք Կվետտա։ Հարավ-արևմուտքում` Արաբական ծովի ափին տեղակայված է տարածաշրջանի խոշորագույն ծովային նավահանգիստը` Գվադարը։
| |||||
Երկիր | Պակիստան | ||||
Մասն է | Պակիստան | ||||
Կարգավիճակ | նահանգ Պակիստանում | ||||
Մտնում է | Պակիստան | ||||
Վարչկենտրոն | Կվետտա | ||||
Օրենսդրական մարմին | Provincial Assembly of Balochistan? | ||||
Բնակչություն | 13 162 222 մարդ (2014) | ||||
Տարածք | 347 190 կմ² | ||||
Հիմնադրված է | հուլիսի 1, 1970 թ. | ||||
Սահմանակցում է | Աֆղանստան[1], Իրան[2], Սինդ և Փենջաբ | ||||
Ժամային գոտի | UTC+5 | ||||
ISO 3166-2 կոդ | PK-BA | ||||
balochistan.gov.pk | |||||
Բելուջիստանը տեղակայված է Իրանական լեռնաշխարհի հարավարևելյան ծայրամասին։ Դա Պակիստանի խոշորագույն մարզն է` 347 190 կմ² տարածքով, ինչը կազմում է երկրի ընդհանուր մակերեսի մոտ 44 %: Բնակչության խտությունը ծայրահեղ ցածր է` լեռնային ռելիեֆի և ջրի անբավարարության պատճառով։ Մարզի հյուսիսում տեղակայված են Սուլեյմանյան լեռները, որոնք սահման են հանդիսանում Իրանական լեռնաշխարհի և Հնդկական ենթամայրցամաքի միջև։ Նրանք խոչընդոտում են խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը Հնդկական օվկիանոսից, ինչը ձևավորում է չոր կլիմա Աֆղանստանի հարավում։
Բելուջիստանի վարչական կենտրոնը Կվետտան է։ Այն գտնվում է մարզի հյուսիսում, Աֆղանստանի հետ սահմանին մոտ` Կանդագար տանող ճանապարհին։ Կվետտայից դեպի հարավ տարածաշրջանը կիսաանապատային է, բնակավայրերը տեղակայված են միայն առուների երկայնքով։ Ձմեռները ցուրտ են, հատկապես լեռնաշղթայի վերին մասում, օվկիանոսի ափին ավելի մոտ և հարթավայրերում` ավելի մեղմ են։ Ամառը շոգ է և չոր, ջերմաստիճանները հասնում են 50 °C: Ջերմաստիճանային ռեկորդը` 53 °C, գրանցվել է Սիբիում 2010 թվականի մայիսի 26-ին։
1951 | 1961 | 1972 | 1981 | 1998 | 2011 |
---|---|---|---|---|---|
1 167 167 | 1 353 484 | 2 428 678 | 4 332 376 | 6 565 885 | 13 162 222 |
Ըստ 1989 թվականի մարդահամարի` Բելուջիստանի բնակչությունը կազմել է 6,6 միլիոն մարդ (Պակիստանի բնակչության մոտ 5 %): Ըստ 2005 թվականի պաշտոնական գնահատականների` այն կազմում է 7,8 միլիոն մարդ։ Բնակիչների 54,8 % համար մայրենի լեզու է հանդիսանում բելուջերենը, 29,6 % համար` փուշթուն։ Այլ լեզուներն ընդգրկում են` բրահուի, սինդհի, փենջաբի և սիրաիկի լեզուները։ Բելուջախոս բնակչությունը կենտրոնացած է մարզի արևմուտքում, հարավում և արևելքում, բրահուիով խոսողները` կենտրոնական շրջաններում, փուշթուախոսները` հյուսիսում։ Բելուջիստանում ապրում են մեծ թվով աֆղանական փախստականներ։ Բելուջիստանում Պակիստանի գրագիտության ամենացածր մակարդակն է` ընդամենը մոտ 50 %, իսկ որոշ շրջաններում` 35 %-ից ցածր։
Զինված հակամարտությունը Բելուջիստանում սկսվել է 1948 թվականին և շարունակվում է մինչ օրս։ Իրանի և Պակիստանի կառավարություններին դիմադրում են բելուջի-ազգայնականները` ձգտելով բաժանած ժողովրդի անկախությանը։ Ամենախոշոր ռազմական կազմավորումներից Բելուջիստանում գործում են Բելուջիստանի ազատագրական բանակը և Ջունդալլան։
Բելուջիստան նահանգը բաժանվում է 34 շրջանների։
1973 թվականից մինչև 2000 թվականը Բելուջիստանի բաժինը երկրի տնտեսության մեջ տատանվել է 3,7 %-ից մինչև 4,9 %[3], իսկ 1972 թվականից աճել է 2,7 անգամ[4]։ Տնտեսության հիմքն է կազմում բնական գազի, ածխի և այլ օգտակար հանածոների արդյունահանումը։ Բնակչության եկամուտների կարևոր մաս է ծառայում անասնաբուծությունն ու ձկնորսությունը Արաբական ծովում։ Ենթակառուցվածքները զարգացած են շատ թույլ։
Չնայած տնտեսության հետամնացությանը` գոյություն ունի մի շարք զարգացման նախագծեր, որոնցից մեկը խորջրյա նավահանգստի շինությունն է Գվադար քաղաքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.