Բեթմեն (ֆիլմ, 1989)
From Wikipedia, the free encyclopedia
«Բեթմեն», սուպերհերոսի մասին ֆանտաստիկ ամերիկյան ֆիլմ, որի ռեժիսորն է Թիմ Բարթոնը, իսկ պրոդյուսերը՝ Ջոն Փիթերսը։ Այն հիմնված է DC Comics կոմիքսների հրատարակչության համանուն հերոսի պատմությունների վրա։ Գլխավոր դերերում են Ջեք Նիկոլսոնը, Մայքլ Կիտոնը, Քիմ Բեսինջերը, Ռոբերթ Վուլը, Բիլլի Դի Ուիլիամսը, Պետ Հինգլը և Ջեք Փելանսը։ Ֆիլմում Բեթմենը մարտնչում է ծաղրածուի հագուստով և Ջոկեր անունով վտանգավոր հանցագործի հետ։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բեթմեն (այլ կիրառումներ)
Մինչ Բիթլջուսի (1988) հաջողությունը, Թիմ Բարթոնի «Բեթմեն»-ին չէին տալիս «կանաչ ճանապարհ»։ Գլխավոր դերի համար նախատեսվել էին Ա-ցանկի մի շարք դերասաններ, սակայն վերջում ընտրվեց Մայքլ Կիտոնը։ Նրա շուրջ եղան շատ տարաձայնություններ, քանի որ համարվում էր միանման կինոկատակերգությունների սովորական դերասան, և շատերը կասկածում էին, թե արդյոք նա կարող էր լուջ դեր խաղալ։ Մեծ գումարի, նկարահանումների հարմար գրաֆիկի դիմաց միայն Նիկոլսոնը համաձայնվեց խաղալ Ջոկերի դերը։ Ֆիլմի երանգը և միտքը եկել է Ալան Մուրի «Սպանող կատակը» և Ֆրանկ Միլլերի «Մռայլ ասպետը վերադառնում է» կոմիքսներից։ Ֆիլմի նկարահանումները տեղի ունեցան Pinewood Studios-ում, որը սկսվեց 1988 թվականի հոկտեմբերից մինչև 1989-ի հունվար։ Ֆիլմի բյուջեն $30 միլիոնից աճեց մինչև $48 միլիոն, երբ սցենարի վրա սկսեցին աշխատել Ուորեն Սկարենը, Չարլզ ՄակՔոյնը և Ջոնաթան Գեմսը։
Բեթմենն ունեցավ շահութային աննախադեպ հաջողություն, հասնելով ավելի քան 400 միլիոն դոլարի։ Այն կինեմատոգրաֆիայի պատմության մեջ հինգերորդ ֆիլմն է, որ հենց պրեմիերայի տարվան հավաքեց այդքան մեծ գումար։ Ֆիլմն առաջադրվեց Սատուրն մրցանաաբաշխության մի քանի անվանակարգերում, Ոսկե Գլոբուսի մեկ անվանակարգում և հաղթեց մեկ Օսկար։