ԿինոՊոիսկ
From Wikipedia, the free encyclopedia
ԿինոՊոիսկ, վեբ կայք, ռուսալեզու համացանցային մեծ նախագիծ կինեմատոգրաֆիայի մասին։ Կայքն ինֆորմացիա է տալիս ֆիլմերի, սերիալների, դերասանների և այլ կինոգործիչների մասին։ Կայքը նաև սոցիալական ցանց է։ Ներկայումս ամենահանրաճանաչ կինոպորտալներից մեկն է «Ռունետ»-ում[1][2][3][4]։
Արագ փաստեր ԿինոՊոիսկ, kinopoisk.ru(ռուս.) ...
ԿինոՊոիսկ | |
---|---|
kinopoisk.ru(ռուս.) | |
Տեսակ | կայք, ֆիլմերի տվյալների բազա, վիդեոսթրիմինգի ծառայություն և հեռարձակող |
Երկիր | Ռուսաստան |
Շտաբ կայան | Մոսկվա, Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Սեփականատեր | Յանդեքս |
Մայրական ընկերություն | Յանդեքս |
Բացված | նոյեմբերի 7, 2003 |
KinoPoisk Վիքիպահեստում |
Փակել
Ընկերության սեփականատերը «ԿինոՊոիսկ» ՍՊԸ-ն է, որին պատկանում է ակցիաների 60 %-ը, իսկ մնացած 40 %-ի սեփականատերն է AlloCiné(ֆր.) ՍՊԸ-ն, որը «ԿինոՊոիսկ»-ի համատերն է[5]։ 2013 թվականի հոկտեմբերի 15-ին Յանդեքսը ձեռք բերեց ԿինոՊոիսկ հարթակը[6]։