From Wikipedia, the free encyclopedia
Բեդա Պատվելի (լատին․՝ Beda Venerabilis, անգլ.՝ Bede the Venerable, հին անգլերեն՝ Bǣda կամ Bēda, մոտ 672[1], միգուցե Ջարոու, Նորթումբրիա[2] - 735[3][2][4], Ջարոու, Նորթումբրիա[2]), անգլիացի պատմիչ և աստվածաբան, Հին և Նոր Կտակարանների գրքերի և աստվածաբանական բնույթի երկերի մեկնությունների հեղինակ է։ Սակայն նրա գլխավոր ստեղծագործությունն է համարվում «Անգլիացիների եկեղեցական պատմություն» երկը (բաղկացած է 5 գրքից), որի շնորհիվ նա հռչակվել է «Անգլիայի պատմահայր»։ 1899 թվականին կաթոլիկ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը։
Բեդա Պատվելի լատին․՝ Beda Venerabilis | |
---|---|
Ծնվել է | մոտ 672[1] |
Ծննդավայր | միգուցե Ջարոու, Նորթումբրիա[2] |
Մահացել է | 735[3][2][4] |
Մահվան վայր | Ջարոու, Նորթումբրիա[2] |
Քաղաքացիություն | Նորթումբրիա |
Կրոն | քրիստոնեություն |
Երկեր | Ecclesiastical History of the English People?, Chronica minora?, The Reckoning of Time?, On times? և De natura rerum? |
Մասնագիտություն | վարքագիր, բանաստեղծ, եկեղեցական պատմաբան, թարգմանիչ, աստվածաբան, գրող, աստվածաշնչի թարգմանիչ, պատմաբան և քրիստոնեական հիմների հեղինակ |
Bede Վիքիպահեստում |
Բեդան ծնվել է 673 թվականին։ Նրա ծագման մասին ոչինչ հայտնի չէ, բայց հավանաբար նրա ծնողները գյուղացիներ են եղել։ 7 տարեկանում ընդունվել է Ուիրմուտ վանքը` աբբա Բենեդիկտ Բիսկոպի մոտ սովորելու։ Այնուհետև սովորել է 681 թվականին հիմնադրված Յարոու վանքում` կուսակրոն Կեոլֆրիտի մոտ։ Ըստ որոշ աղբյուրների` ժանտախտի համաճարակից հետո` 19 տարեկանում, դարձել է սարկավագ, 702 թվականին՝ քահանա, ինչում աջակցել է Հեքսեմի եպիսկոպոս Յոհանը։ Այդ ժամանակից էլ սկսվել է Բեդայի գրական գործունեությունը, որը հիմնականում բաղկացած է Հին և Նոր Կտակարանների առանձին գրքերով մեկնություններից։ Սակայն, ունենալով հարուստ գրադարան, նա եկեղեցական աշխատություններից բացի ուսումնասիրել է նաև գիտական աշխատանքներ և անտիկ պոեզիա[5]։
Բեդան գրել է բանաստեղծություններ ինչպես լատիներենով, այնպես էլ մայրենի լեզվով, սակայն այդ ժառանգությունից պահպանվել է միայն Էտելֆրիտա թագուհու լատիներեն հիմնը և անգլոսաքսոնական «Հոգեվարքի երգը» ստեղծագործությունը։ Նրա լատիներենը, ժամանակակից լատիներենի հետ համեմատած, տարբերվում է լավ ոճով և այդ պատճառով էլ մատչելի է։ Բեդան տիրապետել է շատ արհեստների, լավ երգել է, և չնայած գիտության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությանը, ակտիվ մասնակցել է Անգլիայի հասարակական կյանքին[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.