From Wikipedia, the free encyclopedia
Բարբերի, բրիտանական նորաձևության տուն է[4]։ Ընկերությունը հայտնի է իր երկար և նեղ վերարկուներով, որը ստեղծել է հենց Burberry–ի հիմնադիր Թոմաս Բարբերին[5]։ 2014 թվականից սկսած ընկերության գլխավոր գործադիր տնօրենը Քրիստոֆեր Բեյլին է։ 2014 թվականին Բարբերին գնահատվեց 73–րդը Interbrand–ի «Լավագույն համաշխարհային ապրանքանիշները» ցանկում[6]։
Բարբերի | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, հանրային ընկերություն, նորաձևության տուն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1856 |
Հիմնադիր | Thomas Burberry? |
Վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տնօրեն | Marco Gobbetti?[1] |
Արդյունաբերություն | կարի արդյունաբերություն, manufacture of wearing apparel, except fur apparel?[2] և textile and clothing industry?[2] |
Աշխատողների թիվ | 9892 մարդ (2020)[3] |
Կայք | burberry.com(անգլ.) |
Բորսա | LSE: BRBY |
Burberry Վիքիպահեստում |
1856 թվականին 21 ամյա Թոմաս Բարբերին ստեղծեց ընեկրության առաջին բացօթյա խանութը Բասինգսթոքում (Անգլիա)[7]։ Բարբերին ընկերության օրիգինալ անվանումն է, սակայն կար ժամանակ երբ այն կոչվում էր Burberrys, և նաև որոշ երկրներում կոչում էին Burberrys of London, սակայն անվանումը նորից վերականգվեց, բայց հին անունները մինչ այժմ ասում են որոշ երկրներում։ 1891 թվականին բացվեց խանութ Լոնդոնում[7]։
1901 թվականին հայտնաբերվեց ընկերության լոգոն, որում պատկերված է ասպետ ձիու վրա և «Prorsum» լատիական բառը, որը նշանակում է հարձակում[7]։ 1911 թվականին Բարբերին ստեղծեց Ռուալ Ամունդսենի[7], ով առաջին անգամ հասավ Հարավային բևեռ և 1914 թվականի Անտարկտիդա մեկնողների արշավական Էռնեստ Շեքլտոնի զգեստերը։ 1924 թվականին Ջորջ Մելորին Էվերեստ բարձրանալու իր ձախորդ փորձի ժամանակ կրել էր Բարբերիի ստեղծած բաճկոնը[8]։
1914 թվականին ընկերությունը ստեղծեց երկար վերարկու War Office–ի սպայի համար[7]։ Պատերազմից հետո այդ վերարկուն դարձավ շատ հայտնի բնակիչների համար։
Բարբերիn նաև ստեղծել է ավիացիոն հագուստներ։ 1937 թվականին ամենաարագ թռիչքի՝ Քեյփթաունից Լոնդոն, հովանավորը եղել է Բարբերին[9]։
Բարբերին եղել է անկախ ընկերություն մինչև 1955 թվականը, իսկ հետո այն միացել է Great Universal Stores կազմակերպությանը)[10]։
Քրիստոֆեր Բեյլին 2001 թվականի մայիսին դարձավ ընկերության ստեղծագործական տնօրենը[11][12]։ 2005 թվականի դեկտեմբերին Great Universal Stores կազմակերպությանը հրաժարվեց ընկերությունից[13][14]։ 2006 թվականին Ռոուզ Մարի Բրավոն, ով գլխավոր գործադիր տնօրենն էր և հասցրել էր ընկերությանը շուկայական հաջողությունների, որոշեց, որ պետք է անցնի թոշակի[15]։ 2006 թվականի հունվարին Անջելա Ահրենդթսը եկավ ընկերություն և նույն թվականի հուլիսի 1–ին դարձավ գլխավոր գործադիր տնօրենը[16]։ Կատարելով որոշ փոփոխություններ, նա հասավ մեծ հաջողությունների։ Փոփոխություններից մեկը այն էր, որ նրանք սկսեցին վաճառել իրենց ապրանքները առցանց՝ սկզբում ԱՄՆ–ում, ապա Մեծ Բրիտանիայում, իսկ հետո մնացած Եվրոպական երկրներում[17]։ 2009 թվականի նոյեմբերին Քրիստոֆեր Բեյլին դարձավ գլխավոր ստեղծագործական տնօրենը, չնայած 2012 թվականին Ահրենդթսը դարձավ ամենաշատ վարձատրվող գործադիր տնօրենը Մեծ Բրիտանիայում շուրջ 16.9 միլիոն ֆունտ ստերլինգով, և դարձավ առաջին կինը, ով հասել է այդպիսի հաջողությունների[18][19]։
2013 թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ Ահրեդթսը դառնալու է ավագ փոխնախագահ, իսկ նրա տեղը կզբաղեցնի Բեյլին[20]։ Իր պաշտոնի ժամանակ նա զարգացրեց Բարբերիի բյուջեն 2 միլիարդ ֆունտ ստերլինգով[21]։
The Burberry Foundation–ը Բարբերի ընկերության բարեգործական կազմակերպությունն է հիմնադրված 2008 թվականին։ Այն օգնում է հասկացնել և իրականացնել երիտասարդ մարդկանց երազանքները իրենց ստեղծակորգական հմտությունների շնորհիվ[22]։
Բարբերին հանդես է գալիս երեք բրենդների ներքո․
Բարբերին իր հավաքածուները վաճառում է իրենց առանձին խանութներում և բարձրակարգ հանրախանութներում՝ բուտիկների տեսքով։ Ունի ավելի քան 500 խանութներ շուրջ 50 երկրներում[23], ներառյալ Հայաստանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.