ամերիկացի ավանգարդ ռեժիսոր և նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Բարբարա Ջին Համմեր մայիսի 15, 1939[1][2][3][…], Հոլիվուդ, Կալիֆոռնիա[3] - մարտի 16, 2019[3][4][5][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3], վավերագրական կինոնկարների ամերիկացի ռեժիսյոր և ԼԳՏԲ ակտիվիստ, առավել հայտնի է լեսբիական սեքսուալությունը և կինոյի նկատմամբ ԼԳՏԲ ներկայացչության պատմությունը հետազոտող փորձարարական ֆիլմերով։
Բարբարա Համմեր անգլ.՝ Barbara Hammer | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1939[1][2][3][…] |
Ծննդավայր | Հոլիվուդ, Կալիֆոռնիա[3] |
Մահացել է | մարտի 16, 2019[3][4][5][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում (1963), Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1961), Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում (1975), Սան Ֆրանցիսկոյի համալսարան և Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանի կինեմատոգրաֆիայի ֆակուլտետ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, ինքնակենսագիր, մոնտաժող, կինեմատոգրաֆ, վիդեոնկարիչ և արվեստագետ |
Աշխատավայր | Եվրոպական բարձրագույն դպրոց |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | barbarahammerfilms.com |
Barbara Hammer Վիքիպահեստում |
Բարբարա Ջին Համմերը ծնվել է 1939 թվականին մայիսի 15–ին Լոս Անջելեսում, ավտոլցման կայանի տեր Ջոն Համմերի և քարտուղարուհի Մարիան Համմերի (ի ծնե Կուս) ընտանիքում։ Մանկությունն ու պատանեկությունը անց է կացրել Ինգլվուդում (Կալիֆորնիա)։ Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանն ավարտելուց հետո՝ գրականությունից, բակալավրի աստիճանով, ամուսնացել է Կլեյտոն Ուորդի հետ։ Այնուհետև Սան Ֆրանցիսկոյում նա ավարտել է անգլերեն գրականությունից մասգիստրոսական ծրագիրը[7]։
Համմերը փորձել է նկարել, իսկ ինքնակենսագրության մեջ մանրամասն նկարագրել է այն պահը, երբ 1960 թվականների վերջին հասկացել է, որ պետք է ֆիլմ նկարահանի՝ լուսանկարչական սարքով մտնելով գեղարվեստորեն լքված տնակ, նա օբյեկտիվի առջև դրել է իր ակնոցների երկֆոկալ ոսպնյակը և տեսել, ինչպես է պատկերը շարժվում և կրկնվում։ Փորձելով այս ազդեցությունը տան ձևավորման, մայթին սեփական ստվերի և մոտակայքում աթոռին նստած տղամարդու վրա՝ Համմերը զգացել է, որ այդ զգացմունքները համընկնում են «տղամարդկանց աշխարհում ապրող կնոջ» զգացմունքների մասին իր պատկերացումների հետ[8][9]։ 1968 թվականին Համմերը նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Schizy», որը ցուցադրվել է տեղական փառատոնում՝ ֆիլմերի համար «8 Super» տեսաերիզով և արժանացել է պատվավոր մրցանակի[7][10]։ Իր երկրորդ ֆիլմում՝ «Barbara Ward Will Never Die» (1969), նա արտացոլել է ամուսնու հետ բաժանումը, որի ազգանունն էր կրում ամուսնության ժամանակ՝ հերոսուհին, որի անունից տարվում է նկարահանումը, ոչնչացնում է կաթոլիկ գերեզմանատան տապանաքարերը և խաչերից մեկի վրա գրում է «Բարբարա Ուորդ»։ Շուտով նա ամուսնալուծվել է և վերականգնել աղջկական ազգանունը։ Ամուսնալուծությունից հետո համմերը դասավանդել է Սանտա Ռոզե քոլեջում, այցելել է ֆեմմինիստական խումբ և մի անգամ ճանաչել է իրեն որպես լեսբուհի[8][10]։
1973 թվականին Համմերը Կալիֆորնիա նահաանգի Սան Ֆրանցիսկոյի համալսարանում կինոյի պատմությունից ստացել է երկրորդ մասգիստրոսի աստիճանը։ Համալսարանում նա առաջին անգամ է տեսել Մայի Դերենի «Կեսօրվա ցանցեր» փորձարարական կարճամետրաժ ֆիլմը, որը մեծ տպավորություն է գործել Համմերի վրա նրանով, թե ինչպես են պոետական դրվագները միավորվել ոչ թե տրամաբանական գործողությամբ, այլ ընդհանուր զգացումով կամ գաղափարով[11] и тем, как в нём была показана «женщина, отбрасывающая пелену, туман, ограничения прочь со своих глаз и своего бытия»[12]։ Համմերը «Կեսօրվա ցանցեր» կարճամետրաժ ֆիլմում մեջբերել է «Ես եղել եմ/Ես դարձել եմ» («I Was/I Am», 1973), որտեղ ներկայացված է հերոսուհի «արքայադստեր» (այն խաղում է հենց Համմերը) վերածումը բայքերի[7][9][12]։
Համմերի 1970–ական թվականների աշխատանքները նվիրված են եղել առավեապես կանացի մարմինին և լեսբիական սեքսուալությանը։ Նշանավոր աշխատանք է համարվում չորս րոպեանոց «Դայկակտիկս» («Dyketactics», 1974) ֆիլմը։ Առաջին մասում մերկ կանանց խումբը պարում է բուկոլիկ լանդշաֆտում, երկրորդ մասը իրենից ներկայացնում է Համմերի և նրա աղջկա հետ էրոտի տեսարան, հնարավոր է, լեսբիների մասին նկարահանված առաջին բաց ֆիլմն է[7][13]։ Այդ շրջանի այլ ֆիլմերում ևս Համմերը նկարահանել է իր զուգընկերներին՝ տեսանկաչուհի Էլմի Մաքսին անգլ.՝ Max Almy «Սուպերդայքը հանդիպում է մադամ իքսին» («Superdyke Meets Madame X», 1975) ֆիլմում, լուսանկարիչ Թի Կորինին անգլ.՝ Tee Corinne «Կանայք, որոնց ես սիրում եմ» («Women I Love», 1976) ֆիլմում, պարուհի Թերրի Սենդգրաֆինանգլ.՝ Terry Sendgraff «Կրկնակի ուժ» («Double Strength», 1978) ֆիլմում[13]։ Համմերն աշխատում էր ավանգարդ կինոմատոգրաֆիստների ընկերության առավելապես տղամարդկանցից անջատ և ցույց էր տալիս իր ֆիլմերը ֆեմինիստական գրախանութներում, խմբակներում և վորքշոփերում, հաճախ ինքն էր ձեռք բերում կինոցուցադրման սարքավորումները։ Որպեսզի հնարավորություն ստանա իր ֆիլմերը ցուցադրել ավելի լայն հանրությանը, նա ստեղծել է Goddess Film բաշխիչ ընկերությունը[14]։
70-ականների վերջին և 80-ականների սկզբին ֆեմինիստական շարժման «սեքսուալ ատերազմների» շրջանում արմատական ֆեմինիստները քննադատել են Համերի ֆիլմերը՝ կանացի մարմնի ցուցադրման համար։ 1982 թվականի «Հասարակություն» («Audience») ֆիլմում Համմերը փաստագրել է իր ֆիլմերի նկատմամբ հանդիսատեսի արձագանքները և կինոցուցադրությունների ժամանակ քննարկումները[13][15]։ 1983 թվականին ռեժիսյորը Սան Ֆրանցիսկոյից տեղափոխվել է Նյու Յորք[16]։ 1980–ական թվականների նրա ֆիլմերը վիրված էին ամենատարբեր թեմաների՝ տատիկի մահվանը («Տեսողական նյարդ» («Optic Nerve»), 1985), մարդկանց օտարումը քաղաքային տրանսպորտում («Ուզու՞մ ես ծանոթանալ հարևանիդ հետ։ Ձայնագրություն Նյու Յորքի մետրոյից» («Would You Like to Meet Your Neighbor? A New York City Subway Tape»), 1985), կիբերսեքսուալությանը («No No Nooky T.V.», 1987; ֆիլմը ստեղծվել է վաղ անհատական համակարգչի օգնությամբ Amiga 1000)[13][16]։ «Տեսողական նյարդ» –ը հայտնվել է Ուիթնի բիենալեի ցուցադրության ծրագրում, որը հայտնիություն է բերել Համմերին ԱՄՆ–ի ժամանակակից արվեստում[13]։
1980–ական թվականների կեսին Համմերը իր զուգընկեր, իրավունքների պաշտպան Բյորկ Ֆլորիի {{|en|Florrie R. Burke}} ազդեցության տակ (նրանք միասին են եղել մինչև Համմերի մահը) սկսել է նկարահանել ֆիլմեր ՄԻԱՎ–ի և ԼԳՏԲ շարժման պատմության մասին մասին[15]։ 1992 թվականին Համմերը Արվեստի Ազգային ֆոնդի դրամաշնորհի շնորհիվ նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Նիտրատային համբույրներ» (անգլերեն)՝ էսսե 20–րդ դարում ԼԳՏԲ հարաբերությունների «անտեսանելիության» մասին գրող Ուիլի Կեսերի օրինակների հիման վրա (Համմերը համոզված էր, որ Կեսերը լեսբուհի է և դիտարկում էր գրողի իր արխիվի ոչնչացումը որպես դրա ապացույց, սակայն հետազոտողների վեճերը Կեսերի լեսբուհի լինելու մասին շարունակվում են) 1933 թվականի համր ֆիլմում[13][17]։ «Նիտրատային համբույրներ»–ը ցուցադրվել են խոշոր ամերիկյան կինոփառատոններում այնպիսիք, ինչպես Տորոնտոյի կինոփառատոնը և Սենդենսը[18]։ Համմերի երկու կարճամետրաժ ֆիմեր՝ «Sanctus» (1990) և «Դոկտոր Ուոթսոնի ռենտգենյան ճառագայթներ» («Dr. Watson’s X-Rays», 1991), նվիրված են ռեժիսյոր Ջեյմս Սիբլի Ուոթսոնի ժառանգությանը, իսկ ԼԳՏԲ–ի անտեսանելիության խնդիրը բարձրացվել է ևս երկու լիամետրաժ ֆիլմերում՝ «Նիտրատային համբույրներ»–ի հետ դիտարկելով որպես եռոլոգիա «Նուրբ մտքեր» («Tender Fictions», 1995) և «УՊատմության դասերին» («History Lessons», 2000)[13][15]։ Հարցազրույցի ժամանակ Համմերը բացատրել է իր վերաբերմունքը լիամետրաժ ֆորմաըին և կարժամետրաժի ընկալման խնդրին՝ կարժամետրաժ ֆիլմի համար դժվար է հովանավոր գտնել, իսկ փառատոնները, տալով հովանավորչություն, իրենց ուշադրությունը կենտրոնացնում էին լիամետրաժ ֆիլմերի վրա[19]։ 2001 թվականին Համմերը «Բաց հասարակություն» հիմնադրամի դրամաշնորհով նկարահանել է «Իմ տատիկը ուկրաինական անհատականության փնտրտուքներում»՝ իր ուղևորության մասին է դեպի Ուկրաինա, մայրական կողմից տատիկի հայրենիք[20]։
2008 թվականի «Ձին փոխաբերություն չէ» («Horse Is Not a Metaphor») ֆիլմը, որը վավերացրել է ձվարանների ուռուցքի թերապիան, որն անցնում էր Համմերը, ստացել է Թեդդի կինոմրցանակ՝ Բեռլինյան 59-րդ միջազգային կինոփառատոնում։ 2010-ական թվականներին Համմերը ստացել է ամբողջական ինստիտուցիոնալ ճանաչում որպես փորձարարական կինոյի ռեժիսյոր և ԼԳՏԲ ակտիվիստ։ Նրա հետահայաց ցուցադրությունները անցել են Նյու Յորքւ ժամանակակից արվեստի թանգարանում (2010) և Մոդեռն Թեյթում (2012), 2010 թվականին դուրս է եկել նրա ինքնակենսագրությունը «HAMMER! Making Movies Out of Sex and Life».
2019 թվականի մարտի 16–ին Համմերը մահացել է ձվարանների ուռուցքից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.