From Wikipedia, the free encyclopedia
Բարբարա Բուշ (անգլ.՝ Barbara Pierce Bush, հունիսի 8, 1925[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - ապրիլի 17, 2018[5][6][7][…], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[5][4]), ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի կինը, ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի և Ֆլորիդայի 43-րդ նահանգապետ Ջեբ Բուշի մայրը։
Բարբարա Բուշ անգլ.՝ Barbara Bush | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սմիթ Քոլեջ, Rye Country Day School? (1937) և Եյլի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և նախագահ |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի և բողոքականություն |
Ծննդյան օր | հունիսի 8, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանի օր | ապրիլի 17, 2018[5][6][7][…] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[5][4] |
Թաղված | George Bush Presidential Library |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Barbara Pierce |
Հայր | Marvin Pierce? |
Մայր | Pauline Robinson? |
Ամուսին | Ջորջ Հերբերտ Վոկեր Բուշ[4] |
Զավակներ | Ջորջ Ու. Բուշ[8][4], Ջեբ Բուշ[8][4], Neil Bush?[8], Marvin P. Bush?[8], Dorothy Bush Koch?[8] և Robin Bush?[8] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Բարբարա Փիրսը ծնվել է Նյու Յորքի Քվինսի Booth Memorial հիվանդանոցում, մանկությունն անցկացրել Է Նյու Յորքում։ Նրա հայրը 60-ական թվականներին դարձել է կանանց ամսագրերի հայտնի հրատարակիչ, մայրը մահացել է 1949 թվականին՝ ավտովթարից։ Հոր կողմից ԱՄՆ 14-րդ նախագահ Ֆրանկլին Փիրսի հեռավոր ազգականն է։
Ապագա ամուսնու՝ Ջորջ Բուշի հետ ծանոթացել է 16 տարեկանում՝ սուրբծննդյան պարահանդեսի ժամանակ։ Մեկուկես տարի անց՝ մինչ Բուշի բանակ գնալը, նշանվել են։ Ծառայության ընթացքում ծովային ավիացիայի օդաչու Ջորջ Բուշը բոլոր ինքնաթիռները, որոնցով թռչում էր, կոչել է ապագա կնոջ պատվին՝ «Բարբարա I», «Բարբարա II», «Բարբարա III»: Ջորջ Բուշի հերթական արձակուրդի ժամանակ՝ 1945 թվականի հունվարի 6-ին, նրանք ամուսնացան։ Պատերազմի ավարտից հետո նրանք տեղափոխվել են Միդլենդ (Տեխասի նահանգ), որտեղ ծնվել են նրանց վեց երեխաները։
Մինչև մահը Բարբարա Բուշն ամուսնու հետ ապրել է Հյուստոնում՝ Տեխասում։ Ղեկավարել է իր անվան բարեգործական հիմնադրամը, զբաղվել է կրթության զարգացմամբ։ Բարբարա Բուշի պատվին անվանվել են մի քանի դպրոցներ. երեք տարրական և երկու միջնակարգ Տեխասում, և մեկը՝ Արիզոնայում։ Նրա պատվին անվանվել են նաև Մենի հիվանդանոցն ու բժշկական կենտրոնը և Տեխասի գրադարանը։
2009 թվականի մարտի սկզբին Բարբարա Բուշը սրտի հաջող վիրահատություն էր տարել աորտայի փականի պրոթեզավորման համար։ 2014 թվականի հունվարի 1-ին տեղափոխվել է Հյուստոնի (Տեխասի նահանգ) հիվանդանոց՝ թոքաբորբի վաղ փուլի նախանշաններով։ Մահացել է 2018 թվականի ապրիլի 17-ին Հյուստոնի իր տանը։ Ջորջ Բուշը մահացել է իր կնոջ մահվանից յոթ ամիս անց՝ նույն թվականի նոյեմբերի 30-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.