Բարակ աղիք
From Wikipedia, the free encyclopedia
Բարակ աղիք կամ նրբաղիք (intestinum tenue) սկսվում է ստամոքսաելքից և, իր ճանապարհին մի շարք օղակաձև գալաներ առաջացնելով, վերջանում է հաստ աղիքի սկզբին։ Ամբողջ նրբաղիքի երկարությունը տղամարդկանց դիակների վրա մոտավորապես 7 մ է, իսկ կանանց դիակների վրա՝ 6.5մ, ընդ որում գերազանցում է մարմնի երկարությանը 4.3 անգամ։ Դիակների վրա, մկանների թուլացման պատճառով, նրբաղիքի երկարությունը միշտ ավելի մեծ է, քան կենդանի մարդկանցը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Բարակ աղիք, Տեսակ ...
Բարակ աղիք | |
---|---|
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | մարսողական համակարգ և աղիքներ |
Կազմված է | տասներկումատնյա աղի, Աղիճ աղիք և ileum? |
Անատոմիական տեղայնացում | Որովայնի խոռոչ[1] |
Զարկերակ | վերին միջընդերային զարկերակ |
Երակ | Դռներակ |
Ավշային հանգույց | intestinal lymph trunk? |
Լիմֆատիկ դրենաժ | intestinal lymph trunk? |
Նյարդայնացած | Թափառող նյարդ |
Միանում է | Ստամոքս, Հաստ աղիք և ուղիղ աղիք |
MeSH | A03.556.124.684 |
Foundational Model of Anatomy | 7200 |
Terminologia Anatomica 98 | A05.6.01.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան |
Small intestines Վիքիպահեստում |
Փակել
Աղիքի տրամագիծը վերևից ներքև փոքրանում է։ Տասներկումատնյա աղիքն ունի մոտ 48 մմ տրամագիծ, այնինչ նրբաղիքը հաստ աղիքի մեջ բացվելու տեղում ունի միայն 27 մմ տրամագիծ։ Նրբաղիքի օղակաձև գալարները տեղավորված են լյարդից ու ստամոքսից անմիջապես ցած։