![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/Bastet.svg/langhy-640px-Bastet.svg.png&w=640&q=50)
Բաստետ (դիցաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Բաստ կամ Բաստետ` Հին եգիպտական աստվածուհի ` ուրախության, զվարճանքի և սիրո կանացի գեղեցկության, պտղաբերության և ընտանեկան օջախի, որը պատկերվել է կատվի տեսքով կամ էլ կին` կատվի գլխով։ Վաղ դինաստյաների շրջանում ներկայացվել է ընտանեկան կատվից մինչև առյուծի տեսքով։
![Եգիպտական Բաստ աստված](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/Bastet.svg/320px-Bastet.svg.png)
Նրա հայրը Արեգակն է, մայրը՝ Հաթոր Լուսինը։ Նուտ, երկնքի աստվածուհին նրա քույրն էր, իսկ նրա եղբայրը՝ Խոնսուն է, որը վանում է չար ուժերին։
Բաստ աստվածության կենտրոնը, որի բուռն ծաղկումը վերագրվում է XXII դինաստիային (Բուբաստիդներ) Ք.ա. X—VIII դարեր՝ քաղաք Բուբաստիս։ Բաստետ աստվածուհու ավագ քուրմը կրել է Ուր-սունու — «Մեծագույն բժշկող»[1]:112:
Բեստի ատրիբուտը՝ սիստր երաժշտական գործիքն է։ Հաճախ աստվածուհուն պատկերել են կատվի գլխով կնոջ տեսքով, ձեռքին պահած սիստրը, նրա ոտքերի տակ չորս կատուներ։ Այսպես մարմնավորովում էր եգիպտական աստվածուհու պտղաբերությունը։ Բեստի որդին Մախեսն է։ Հին թագավորության վերջին շրջանում, որոշ դեպքերում Բեստը նույնացվել է Սեխմեթի և Տեֆնուտի հետ, իսկ Նոր թագավորությունում Մուտի և Հաթոր հետ։ Բեստետ (հունարեն Բուբաստիս) հույների կողմից նույնացվել է Արտեմիս հետ[2][3] (ավելի վաղ — Աֆրոդիտեի)[4]։