From Wikipedia, the free encyclopedia
Հարավարևելյան Ասիայի միջուկային զենքից ազատ գոտու մասին համաձայնագիր (անգլ.՝ Southeast Asian Nuclear-Weapon-Free Zone Treaty - SEANWFZ) կամ Բանգկոկի համաձայնագիր (անգլ.՝ Bangkok Treaty), 1995 թվականին միջուկային զենքից ազատ գոտու մասին պայմանագիր, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) հովանու ներքո գտնվող Հարավարևելյան Ասիայի անդամ 10 երկրների միջև (Բրունեյ Դարուսսալամ, Կամբոջա, Ինդոնեզիա, Լաոս, Մալայզիա, Մյանմար, Ֆիլիպիններ, Սինգապուր, Թաիլանդ և Վիետնամ)։ Այն ստորագրման համար բացվել է Բանգկոկ քաղաքում (Թաիլանդ), 1995 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած պայմանագրի համաժողովում, և այն ուժի մեջ է մտել 1997 թվականի մարտի 28-ին: Հաձայնագիրը պարտավորեցնում է իր անդամներին չմշակել, արտադրել կամ որևէ կերպ ձեռք բերել, տիրանալ կամ վերահսկել միջուկային զենք։
Մասն է | Միջուկային զենքից ազատ գոտի | |
---|---|---|
Վայր | Թաիլանդ, Բանգկոկ | |
Թվական | 15 Դեկտեմբերի 1995 | |
Effective date | 27 Մարտի 1997 |
Պայմանագրին առնչվող գոտին այն տարածքն է, որը ներառում է պետությունների տարածքները և դրանց համապատասխան մայրցամաքային ելունդները (continental shelves), նաև բացառիկ տնտեսական գոտիները (EEZ)։ «Տարածք» նշանակում է ցամաքային տարածք, ներքին ջրեր, տարածքային ծովեր, արշիպելագային ջրեր, ծովի հատակը և դրանց ընդերքը, ինչպես նաև դրանց վերևում գտնվող օդային տարածքը։
Համաձայնագիրը ներառում է արձանագրություն, որի համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ճանաչված հինգ միջուկային զենք ունեցող պետությունները, մասնավորապես Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Թագավորությունը (որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն են), պարտավորվում են պահպանել Համաձայնագիրը և չնպաստել դրա մասնակից պետությունների կողմից դրա խախտմանը։ Միջուկային զենք ունեցող ոչ մի պետություն չի ստորագրել այս արձանագրությունը։
Հարավարևելյան Ասիայի միջուկային զենքից զերծ գոտու ապագա պայմանագրի (SEANWFZ) ստեղծման հիմքը դրվել է 1971 թվականի նոյեմբերի 27-ին, երբ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN), 5 հիմնադիր անդամները՝ Ինդոնեզիան, Մալազիան, Ֆիլիպինները, Սինգապուրը և Թաիլանդը հանդիպեցին Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում և ստորագրեցին ASEAN- ի Խաղաղության, ազատության և չեզոքության գոտու մասին հռչակագիրը (ZOPFAN)[1]: ASEAN- ի թիրախներից մեկը նաև Հարավարևելյան Ասիայի միջուկային զենքից ազատ գոտու մասին այս համաձայնագրի (SEANWFZ) ստեղծումն էր։
Այնուամենայնիվ, այդ ժամանակաշրջանի քաղաքական մթնոլորտի, այդ թվում՝ անդամների միջև եղած մրցակցության և տարածաշրջանում առկա բախումների և սառը պատերազմի պատճառով, այդ ժամանակ ավելի քիչ իրագործելի էր SEANWFZ– ի ստեղծումը։ Այսպիսով, առանց միջուկային տարածաշրջան ստեղծելու պաշտոնական առաջարկը հետաձգվեց մինչև 1990-ականները, սառը պատերազմի ավարտից և հակամարտությունների կարգավորումից հետո, և անդամ երկրները վերականգնեցին ապամիջուկայնացման ջանքերը։
Բանակցություններ վարելուց և ASEAN-ի աշխատանքային խմբի կողմից SEANWFZ- ի մասին պայմանագրի ավարտից հետո, SEANWFZ- ի պայմանագիրը վերջապես ստորագրվեց ASEAN- ի անդամ 10 երկրների կառավարությունների ղեկավարների կողմից Բանգկոկում, 1995 թվականի դեկտեմբերի 15-ին։ Պայմանագիրն ուժի մեջ մտավ 1997 թվականի մարտի 28-ին անդամ պետությունների վավերացումից հետո․ անդամ պետություններից մեկը՝ Ֆիլիպինները չվավերացրեց այն[2]։
Պայմանագիրն ամբողջությամբ ուժի մեջ մտավ 2001 թվականի հունիսի 21-ին՝ Ֆիլիպինների վավերացումից հետո, այդպիսով տարածաշրջանում արգելելով բոլոր տեսակի միջուկային զենքերը։ 2014 թվականին SEANWFZ- ի մասին պայմանագրի հանձնաժողովի նիստում նախարարները վերանայեցին SEANWFZ- ի պայմանագրի ամրապնդման գործողությունների 2013-2017 թվականների ծրագրի իրագործման առաջընթացը՝ միաժամանակ վերահաստատելով իրենց նվիրվածությունը՝ Հարավարևելյան Ասիան որպես, միջուկային զենքից ազատ գոտի պահպանելու գործին[3]։
Անվանում | Տարածք | Մակերես ( կմ2) |
Մանակից երկրներ |
Վավերացված |
---|---|---|---|---|
Անտարկտիկայի | Անտարկտիդա | 14,000,000 | 45 | 1961-06-23[5] |
Տիեզերքի | Տիեզերք | 1967-10-10[6] | ||
Տլատելոլկոյի | Լատ․ Ամերիկա Վեստ Ինդիա |
21,069,501 | 33 | 1969-04-25[7] |
Օվկիանոսի | Օվկիանոսի հատակ | 1972-05-18[8] | ||
Ռարոտոնգայի | Խաղաղ օվկիանոս | 9,008,458 | 13 | 1986-12-11[9] |
Բանգկոկի | ASEAN | 4,465,501 | 10 | 1997-03-28[10] |
Մոնղոլիայի (MNWFS) |
Մոնղոլիա | 1,564,116 | 1 | 2000-02-28[11] |
Սեմիի (CANWFZ) |
Կենտր․ Ասիա | 4,003,451 | 5 | 2009-03-21[12] |
Պելինդաբայի | Աֆրիկա | 30,221,532 | 53 / 40 | 2009-07-15[13] |
Ընդամենը: |
Երկիր | Ստորագրել է | Ի պահ է հանձնել |
Բրունեյ | 1995 դեկտեմբերի 15 | 1996 նոյեմբերի 22 |
Մյանմա | 1995 դեկտեմբերի 15 | 1996 հուլիս 17 |
Կամբոջա | 1995 դեկտեմբերի 15 | 1997 մարտի 27 |
Ինդոնեզիա | 1995 դեկտեմբերի 15 | 1997 ապրիլի 10 |
Լաոս | 1995 դեկտեմբերի 15 | 1996 հուլիս 16 |
Մալայզիա | 1995 դեկտեմբերի 15 | 1996 հոկտեմբերի 11 |
Ֆիլիպիններ | 1995 դեկտեմբերի 15 | 2001 հունիսի 21 |
Սինգապուր[14] | 1995 դեկտեմբերի 15 | 1997 մարտի 27 |
Թաիլանդ | 1995 դեկտեմբերի 15 | 1997 մարտի 20 |
Վիետնամ | 1995 դեկտեմբերի 15 | 1996 նոյեմբերի 26 |
SEANWFZ պայմանագիրը ունի Արձանագրություն, որը բաց է ստորագրման համար միջուկային զենքի ճանաչված հինգ պետությունների՝ Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի կողմից։ Արձանագրությունը պարտավորեցնում է այդ պետություններին չնպաստել պայմանագրի որևէ խախտմանը և չօգտագործել կամ միջուկային զենք օգտագործելով չսպառնալ գոտու տարածքում[15]։
2015 թվականին ապրիլի դրությամբ հինգ ատոմային երկրներից և ոչ մեկը չի ստորագրել Արձանագրությունը[16], բայց 2011 թվականի նոյեմբերին այդ տերությունները ASEAN-ի կողմերի հետ համաձայնեցրել են այն նախադրյալները, որոնք այն ստորագրելու հնարավորություն կստեղծեն[17]։
Երկիր | Ստորագրել է | Ի պահ է հանձնել |
Չինաստան | ||
Ֆրանսիա | ||
Ռուսաստան | ||
Միացյալ Թագավորություն | ||
ԱՄՆ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.