From Wikipedia, the free encyclopedia
Բան Չան (անգլ.՝ Bang Chan, կորեերեն՝ 방찬), ծնված որպես Քրիստոֆեր Բան (անգլ.՝ Christopher Bang), հոկտեմբերի 3, 1997[1], Սեուլ, Հարավային Կորեա[2]), հարավկորեացի երգիչ, ռեփեր, պրոդյուսեր, կոմպոզիտոր և երգահան։ Նա համարվում է Stray Kids բոյ բենդի վոկալիստը և լիդերը, որը ստեղծել է JYP Entertainment-ը[3]։
Բան Չան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Christopher Bang |
Նաև հայտնի է որպես | Bang Chan[1] և CB97 |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1997[1] (26 տարեկան) Սեուլ, Հարավային Կորեա[2] |
Երկիր | Ավստրալիա և Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ և հիփ հոփ |
Մասնագիտություն | ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, պարող և երգիչ |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | JYP Entertainment |
Կրթություն | Cheongdam High School? |
Անդամակցություն | Stray Kids և 3RACHA? |
Կայք | straykids.jype.com |
Ստորագրություն | |
Bang Chan Վիքիպահեստում |
Բան Քրիստոֆեր Չանը ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 3-ին, Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում։ Նա մեծացել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ տեղափոխվել է նրա ընտանիքը, երբ Չանը եղել է դեռ երեխա։ Չանի ընտանիքն է նրա մեջ առաջացրել մեծ սեր երաժշտության նկատմամբ։ Նրա մայրը սիրում է երգել և դիտում է մյուզիքլներ, երբ Չանը եղել է դեռահաս, նա սիրել է լսել երգեր կամ երգել սիրված երգեր նրա հետ միասին։
Նրա ընտանիքը հաճախ էր տեղափոխվել՝ որոշ ժամանակ ապրելով Ավստրալիայի Ստրատֆիլդ, Դրամմոյն, Էնֆիլդ, Բելմոր, Գրինակր, Նյուտոն քաղաքներում, նրանք վերադարձել են Կորեա։ Նախքան Հարավային Կորեա վերադառնալը, Չանը հաճախել է Նյուտոնի գեղարվեստի դպրոց, որտեղ սովորել է դերասանական վարպետություն։ Մանկուց նա ակտիվորեն զբաղվել է երաժշտությամբ և սպորտով, մասնավորապես այցելել է լողի և ֆուտբոլի դասերի և մեկ անգամ չէ, որ մրցանակային տեղեր է զբաղեցրել դպրոցում։
Սիդնեյում Բան Չանը հաջողությամբ ընդունվել է JYP Entertainment-ի կողմից, իսկ դրանից կարճ ժամանակ անց նա տեղափոխվել է Հարավային Կորեա։
2011 թվականին Բան Չանը սկսվել է զբաղվել երաժշտական գործունեությամբ՝ աշխատելով JYP Entertainment-ում որպես երգիչ-ստաժոր։
2017 թվականին դարձել է Stray kids ռեալիթի շոուի մասնակից։ Որոշ ժամանակ անց նա պաշտոնապես մտել է Stray kids բոյ բենդի եզրափակիչ կազմ։ 2018 թվականի հունվարի 8-ին կայացել է նրա և բոյ բենդի դեբյուտը՝ «Mixtape» մինի ալբոմով, իսկ մարտի 25-ին կայացել է Stray Kids խմբի պաշտոնական դեբյուտը «I Am Not» մինի ալբոմով և Բան Չանը հանդես է եկել որպես խմբի վոկալիստ և լիդեր։
Իր դեբյուտից ի վեր Չանը մասնակցություն է ունեցել 6 մինի ալբոմներում, մեկ ստուդիական ալբոմում, 20 սինգլներում և 41 տեսահոլովակներում Stray Kids խմբի կազմում։
Mnet Asian Music Awards մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվել է, որ Stray Kids-ը միանալու է Ateez-ին և the Boyz-ին «Kingdom: Legendary War»-ի առաջին եթերաշրջանում, որը ստեղծվել է Mnet-ի կողմից։
2021 թվականի օգոստոսի 23-ին Բան Չանը Stray Kids-ի հետ միասին թողարկել է խմբի «NOEASY» երկրորդ ալբոմը։
Չանի հայրը լողի մարզիչ է, աշխատում է «Uncle Jack’s Swimming Club»-ում որպես ակումբի կառավարիչ։ Բան Չանն ունի կրտսեր քույր՝ Հաննան, և կրտսեր եղբայր՝ Լուկասը։ Հաննան սիրում է դաշնամուր նվագել ու երգել, իսկ կրտսեր եղբայրը նվագում է ուկուլելե։
Թողարկման ամսաթիվ | Անվանում | Նշումներ |
---|---|---|
2018 թվականի սեպտեմբերի 9 | Bang Chan X Changbin X HAN — Stray Kids: SKZ-PLAYER | [4] |
2020 թվականի մարտի 23 | Bang Chan «우리집 / (My House)» — Stray Kids: SKZ-PLAYER | [5] |
2020 թվականի մայիսի 20 | Changbin (Feat. Bang Chan) «Streetlight» — Stray Kids : SKZ-PLAYER | [6] |
2020 թվականի մայիսի 30 | Bang Chan «인정하기 싫어» — Stray Kids : SKZ-RECORD | [7] |
2020 թվականի հուլիսի 20 | 찬스(CHANCE) «한 장 더» / 한 번 더 리플레이 «Ice Americano» — Stray Kids : SKZ-RECORD | Two Kids Song-ի արդյունք[8] |
2021 թվականի հունվարի 15 | I.N «막내온탑» (Feat. Bang Chan, Changbin) — Stray Kids : SKZ-PLAYER | [9] |
2021 թվականի հունիսի 19 | Bang Chan, Changbin, Felix, Seungmin "오늘 밤 나는 불을 켜" | [Stray Kids : SKZ-PLAYER] | [10] |
2021 թվականի հունիսի 27 | TZUYU MELODY PROJECT «ME! (Taylor Swift)» Cover by TZUYU (Feat. Bang Chan of Stray Kids) | [11] |
2021 թվականի հուլիսի 3 | Bang Chan, Lee Know «Drive» — Stray Kids : SKZ-PLAYER | [12] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.