From Wikipedia, the free encyclopedia
Ուկուլելե (ukulele՝ թռչկոտան լու), քառալար կսմիթահար երաժշտական գործիք, կիթառի տարատեսակ։ Օգտագործվում է երգերի կատարումների ակորդային ուղեկցման համար, և նույնպես սոլո նվագելու համար։
Ուկուլելե | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | plucked necked box lute? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 321.322-5 |
Հնարող | Manuel Nunes? |
Ձայնանմուշ | |
Այս երաժշտական գործիքի նմանակը հայտնվել է Եվրոպայում XV դարի կեսերին։ Չնայած նրան, որ լարային գործիքների արտադրությունը բարձր մակարդակի վրա էր, համեմատաբար դժվար կիթառները և մանդոլինները բավականին թանկ էին, հատկապես թափառական երաժիշտների համար։ Այդպես հայտնվել են պարզեցված կիթառներ՝ կավակինյուներ, որոնք ավելի փոքր էին, 4 լարով և 12 լադով։
XIX դարի երկրորդ կեսում «machete da braça» անվանմամբ գործիքը բերել են պորտուգալացիները Մադեյրա կղզուց Հավայան կղզիներ[1]։
Հավայիներում գործիքը ստացել է նոր անվանում՝ «ուկուլելե», ինչը թարգմանվում է ինչպես «թռչկոտան լու»[2][3]։ Գործիքը սկսել են պատրաստել հավայան ակացիաներից՝ կոաներից, որոնք համարվում են կղզու խորհրդանիշը։
Գործիքը ճանաչում է ձեռք բերել 1915 թվականին Սան Ֆրանցիսկոյում Խաղաղօվկիանոսյան ցուցահանդեսի շրջանակներում հավայան երաժիշտների ելույթներից հետո։
Գործիքի կմախքը կիթառաձև է, նաև ձև կա, որի անունը «արքայախնձոր» է։ Մի քանի կամ բոլոր լարերը կարող են կրկնակիացած լինել և դաշնաձայն հնչել։
Ուկուլելեները տարբեր ձևերի և չափերի են լինում՝ ամբողջությամբ մոտ տասնյակ տարատեսակ կա։ Երեք չափերով ուկուլելեները ավելի հայտնի են աշխարհում (GCEA ստանդարտ շարքով)՝ սոպրանո, տենոր և համերգային։ Տենոր ուկուլելեն հայտնվել է 1920-ականներին, բարիտոնը՝ 1940-ականներին, իսկ բաս և կոնտրաբաս ուկուլելեների զանգվածային վաճառքները սկսել են 2007 թվականին։
Անվանում | Երկարություն, սմ | Լայնություն, սմ | Շարք |
---|---|---|---|
Սոպրանո | 53 | 33 | G1 C1 E1 A1
Gм C1 E1 A1 (Սոլ ցածր օկտավով) A1 D1 F1 H1 (բոլոր լարերը մի տոն բարձր են) |
Համերգային | 58 | 38 | |
Տենոր | 66 | 43 | |
Բարիտոն | 74 | 48 | Dм Gм Hм E1 |
Բաս | 76 | 51 | Eб Aб Dм Gм |
Կոնտրաբաս | 81 | 53 | Eк Aк Dб Gб |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.