From Wikipedia, the free encyclopedia
Բայազիդ II (օսմ. بايزيد ثاني — Bâyezîd-i sânî, թուրքերեն՝ İkinci Bayezid; դեկտեմբերի 3, 1447, Դիդիմոտիկա, Օսմանյան կայսրություն - մայիսի 26, 1512[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1481 - 1512 թվականներին։
Բայազիդ II օսման.՝ بايزيد ثانى | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1447 |
Ծննդավայր | Դիդիմոտիկա, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մայիսի 26, 1512[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Գերեզման | Ստամբուլ |
Մայրենի լեզու | օսմաներեն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | գերիշխան |
Ամուսին | Այշե Խաթուն, Գյուլբահար Սուլթան, Ֆերահշադ Խաթուն, Գյուլռուհ Խաթուն, Շիրին Խաթուն, Նիգյար Խաթուն, Bülbül Hatun? և Hüsnüşah Hatun? |
Ծնողներ | հայր՝ Մուհամմեդ II, մայր՝ Էմինե Գյուլբահար |
Զբաղեցրած պաշտոններ | Օսմանյան կայսրության սուլթան |
Երեխաներ | Սելիմ I, Շեհզադե Ահմեդ, Շեհզադե Քորքուդ, Ayşe Sultan?, Aynışah Sultan?, Şehzade Alemşah?, Selçuk Sultan?, Fatma Sultan?, Hundi Sultan?, Hümaşah Sultan?, Kamerşah Sultan?, Hatice Sultan?, Şah Sultan?, İlaldı Sultan? և Şehzade Şehenşah? |
Ստորագրություն | |
Bayezid II Վիքիպահեստում |
Մուհամմեդ II-ի որդին է[2]։
Իր կառավարման ընթացքում Բայազիդը հզորացրեց Օսմանյան կայսրությունը, ճնշեց Սեֆյանների ապստամբությունը, որից հետո նրան գահընկեց արեց իր որդին` Սելիմ I-ը։ Նա նաև նշանավորվել է նրանով որ Ալհամբրայի ակտի ընդունումից հետո վերաբնակեցրել է Իսպանիայից վտարված հրեաներին կայսրության տարածքում։
Բայազիդը Մեհմեդ II-ի (1432–81) և Էմին Գյուլբահար խաթունի զավակն է։
Բայազիդը ամուսնացել է Գյուլբահար խաթունի հետ, ով նրա ավագ որդու Շեհզադե Ահմետի մայրն էր, ով պետք է լիներ Բայազիդի իրավահաջորդը։
Բայազիդը ստիպված էր պայքարել իր եղբոր Ջեմի դեմ, ով ցանկանում էր տիրանալ գահին` ռազմական դաշինք կնքելով եգիպտական Մամլուքների հետ։ Պարտություն կրելով իր եղբոր բանակներից Ջեմը օգնություն խնդրեց Հիվանդախնամների միաբանությունից Հռոդոսում։ Միևնույն ժամանակ ասպետները նրան հանձնեցին Հռոմի պապ Իննոկենտիոս VIII-ին (1484–1492): Հռոմի պապը որոշեց Ջեմին օգտագործել որպես գործիք թուրքերին Եվրոպայից հեռու պահելու համար, սակայն պապական խաչակրաց արշավանքը ձախողվելուց հետո Ջեմը տեղափոխվեց Նեապոլի բանտ, որտեղ մնաց մինչև մահը։ Բայազիդ II-ը վճարում էր Հիվանդախնամների միաբանությանը և Հռոմի պապին, որպեսզի Ջեմը մնար բանտարկված։
Բայազիդ II-ը դարձավ Օսմանյան կայսրության կայսր 1481 թվականին[3]։ Իր հոր նման Բայազիդը արևմտյան և արևելյան մշակույթների կրող էր։ Ի տարբերություն այլ սուլթաններին, նա շատ էր աշխատում սեփական երկրի համար։ Իր կառավարման տարիներին Բայազիդը մեծ քանակությամբ արշավանքներ կատարեց դեպի Վենետիկի հանրապետություն, որպեսզի առավելության հասներ միջերկրական ծովում և նրա նավատորմը գերիշող դիրք ստանար։ 1499–1503 թվականների պատերազմից հետո Բայազիդի իշխանության տակ անցավ ամբողջ Պելոպոնեսը։ Ապստամբություններ սկսվեցին արևելքում, ինչպիսիք էր Քիզիլբաշը, որոնք կազմակերպում էր պարսից շահ Իսմայիլ I-ը, ով ցանկանում էր տարածել Շիիզմը օսմանյան տարածներում։ Անատոլիայում ապստամբները սպանեցին Բայազիդի գլխավոր վեզիր Ալի Փաշային։
1492 թվականին Իսպանական կայսրությունը որոշեց երկրի հրեա և մուսուլման բնակչությանը արտաքսել երկրից։ Բայազիդ II-ը 1492 թվականին Օսմանյան նավատորմը ադմիրալ Քեմալ Ռեյսի գլխավորությամբ ուղարկեց Իսպանիայի ափեր նրանց տարհանելու համար։ Նա հրամայեց իր տարածաշրջանային կառավարիչներին ջերմ ընդունել ներգաղթյալներին[4]։ Նա նաև երաշխավորեց, որ ներգաղթյալները կդառնան օսմանյան կայսրության քաղաքացիներ։ Նա քննադատեց Ֆերդինանդ II-ին և Իզաբելլա I-ին, որ հրաժարվում են իրենց երկրի համար շատ օգտակար ժողովուրդներից[5]։
1509 թվականի սեպտեմբերի 14-ին Կոստանդինուպոլսում[6][7] տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Բայազիդի երկու որդիներ` Սելիմ I-ը և Ահմետ սկսեցին պայքարել գահի համար։ Ահմետը անսպասելի նվաճեց օսմանյան Կարաման քաղաքը և սկսեց շարժվել դեպի Կոստանդնուպոլիս։ Իր անվտանգությունից վախենալով` Սելիմը ապստամբություն կազմակերպեց Թրակիայում, բայց պարտություն կրեց Բայազիդից և արտաքսվեց Ղրիմի թերակղզի։ Բայազիդը վախենալով, որ Ահմետը կսպանի իրեն, թույլ չտվեց նրան մուտք գործել Կոստանդնուպոլիս։
Սելիմը հետ կանչվեց Ղրիմից և Ենիչարների օգնությամբ կարողացավ գահընկեց անել Բայազիդին 1512 թվականի ապրիլի 25-ին։ Բայազիդը աքսորվեց իր հայրենի Դեմոտիկա, սակայն այդպես էլ տեղ չհասնելով մահացավ իր գահընկեցությունից մեկ ամիս անց։ Բայազիդը թաղված է Ստամբուլի Բայազիդ մզկիթում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.