բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Բաղեղ (լատին․՝ Hédera), բաղեղազգիների ընտանիքի մշտադալար բույսերի ցեղ։ Հայրենիքը Հարավային Եվրոպան, Հյուսիսային Աֆրիկան և Ասիան է (Կովկաս)։ Հայտնի է մոտ 15, Հայաստանում՝ 1 տեսակ՝ բաղեղ սովորական (Hédera helix)։
Բաղեղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Արալիազգիներ (Araliaceae) |
Ենթաընտանիք | Արալիայիններ (Aralioideae) |
Ցեղ | Բաղեղ (Hedera) L., 1753 |
Փաթաթվող, օդային կլանող արմատներով բույս է։ Ցողունի բարձր, մինչև 20 մ է, փռվում է նաև հողի մակերևույթին, ստեղծում համատարած կանաչ բուսածածկոց։ Տերևները բազմաձև են, հերթադիր, կաշեկերպ։ Ծաղկաբույլը գնդաձև ողկույզ է, ծաղիկները՝ մանր, կանաչադեղնավուն։ Ծաղկում է աշնանը։ Պտուղը հատապըտղանման է, կլոր, կապտասև, սերմերը՝ ձվաձև, եռակող։ Պարունակում է գլիկոզիդներ, ճարպայուղ։
Հատկապես լավ է զգում զով բնակարաններում։ Վարակվում է լվիճներով։
Բարձրաբուն արալիայի (լատին․՝ Aralia Sieboldi) վրա պատվաստված բաղեղներն ամեն կողմից կախվելով ներքև, դեկորատիվ էֆեկտ են ստեղծում։
Մշակության մեջ հանդիպում է սովորական բաղեղ, խայտաբղետ տերևավոր Hedera maderensis fol. var. և Hedera hibernica scotica Hort. այլատեսակները, որոնք հիանալի կերպով կարող են աճել սենյակներում[1]։
Սովորական բաղեղը (լատին․՝ Hédera helix) մշտադալար բույս է։ Օդային արմատիկների ծծող-կառչող հատկության շնորհիվ առանց կողմնակի օգնությամբ կառչում է խոնավ պատերին, ծառերին և բարձրանում է վեր։ Բույսի հայրենիքում երկարությունը կարող է հասնել տասնյակ մետրերի։ Բաղեղն իրեն շատ լավ է զգում ստվերախիտ վայրերում, այդ իսկ պատճառով հիանալի կարող է աճել սենյակային պայմաններում։
Հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերի կաղնու-հաճարենու, բոխու խառնանտառներում, գետափերին, ծառերի վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.