Բալաշիխա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բալաշիխա (ռուս.՝ Балашиха), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվայի մարզում։ Հեռավորությունը Ռուսաստանի մայրաքաղաքից ընդամենը 1 կիլոմետր է։ Ընկած է մոսկովյան օղակաձև ավտոմայրուղու վրա, Պեխորկա գետի ափին։ Բնակչության թվաքանակը 1970 թվականին եղել է 92.400, 1989-ին՝ 147.909, 2010-ին՝ 215.494:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բալաշիխա | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Համայնք | Բալաշիխա քաղաքային օկրուգ[1] | ||||
Հիմնադրված է | 1830[2] թ. | ||||
Առաջին հիշատակում | 1830 | ||||
Մակերես | 97,8 կմ² | ||||
ԲԾՄ | 150 մետր, 147 մետր | ||||
Բնակչություն | ▲530 311 մարդ (2024)[3] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 495 52 և 498 | ||||
Փոստային դասիչ | 143900 | ||||
Պաշտոնական կայք | balashiha.ru(ռուս.) | ||||
| |||||
Ուգրո-ֆիննական լեզուներից թարգմանած՝ Բալա-շիխա նշանակում է տոնախմբությունների երկիր, ծիծաղի ու կատակի երկիր[4]. այս կողմերում սլավոններից առաջ ուգրո-ֆիննական ցեղի պատկանող մարդիկ են ապրել։
Դեռ 19-րդ դարում Բալաշիխան համբավվել է իր Պեխորկա գետի և ուշագրավ ջրային համակարգի շնորհիվ, համակարգ, որը ձգվում է հյուսիսից հարավ՝ 40 և արևելքից արևմուտք՝ 20 կիլոմետր։ Ընդ որում՝ այդ տարածքում բազմաթիվ փոքր լճեր ու լճակներ են առաջացել այն ամբարտակների պատճառով, որոնք կանգնեցվել են գետի վրա՝ 19-րդ դարում Բալաշիխայում շահագործման հանձնված բամբակամշակման ֆաբրիկաները էներգիայով ապահովելու համար։
Բնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1926[5] | 1931[6] | 1939[7] | 1959[8] | 1962[6] | 1967[6] | 1970[9] |
7674 | ↗8600 | ↗28 766 | ↗57 600 | ↗64 000 | ↗74 000 | ↗92 316 |
1973[6] | 1975[10] | 1976[11] | 1977[6] | 1979[12] | 1982[13] | 1985[14] |
↗99 000 | ↗110 000 | →110 000 | ↘100 000 | ↗117 906 | ↗122 000 | ↗128 000 |
1986[11] | 1987[15] | 1989[16] | 1990[17] | 1991[11] | 1992[11] | 1993[11] |
↗129 000 | ↗132 000 | ↗135 841 | ↗136 000 | ↗138 000 | →138 000 | ↘137 000 |
1994[11] | 1995[14] | 1996[14] | 1997[18] | 1998[14] | 1999[19] | 2000[20] |
↘136 000 | ↘135 000 | ↘134 000 | ↗135 000 | ↘133 000 | ↗134 200 | ↘132 900 |
2001[14] | 2002[21] | 2003[6] | 2004[22] | 2005[23] | 2006[24] | 2007[25] |
↘131 600 | ↗147 909 | ↘147 900 | ↗174 700 | ↗181 500 | ↗182 800 | ↗184 900 |
2008[26] | 2009[27] | 2010[28] | 2011[29] | 2012[30] | 2013[31] | 2014[32] |
↗188 700 | ↗192 837 | ↗215 494 | ↘215 300 | ↗221 804 | ↗235 336 | ↗247 075 |
2015[33] | 2016[34] | 2017[35] | 2018[36] | 2019[37] | 2020[38] | 2021[39] |
↗260 704 | ↗428 400 | ↗450 771 | ↗468 221 | ↗490 047 | ↗507 366 | ↗520 962 |
2023[40] | ||||||
↗526 851 |
Բալաշիխան հիմնադրվել է 1830 թվականին[41], քաղաքի կարգավիճակ է ստացել 1939-ին[42]։ Շրջակայքի մի շարք գյուղակներ, որոնք ժամանակի ընթացքում ձուլվել են քաղաքին, շատ ավելի վաղ են հիմնված եղել։
Բալաշիխայով է անցնում հանրահայտ Վլադիմիրյան տրակտը, որով դեռ ցարական ժամանակներում դատապարտյալներին ոտքով Մոսկվայից քշել են դեպի սիբիրյան աքսորավայրերը։ Խորհրդային տարիներին այդ ճանապարհը վերանվանվել էր՝ կոչվելով նշանավոր գրող Մաքսիմ Գորկու անունով։
Բալաշիխան բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[43][44].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.