![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/02/Closed_polygonal_line.svg/langhy-640px-Closed_polygonal_line.svg.png&w=640&q=50)
Բազմանկյուն
From Wikipedia, the free encyclopedia
Դիտարկենք մի պատկեր, որը կազմված է , ........,
հատվածներից այնպես, որ կից հատվածները չեն գտնվում մի ուղղի վրա, իսկ ոչ կից հատվածները ընդհանուր կետ չունեն։ Այդպիսի պատկերը կոչվում է բազմանկյուն։
...........,
կետերը կոչվում են բազմանկյան գագաթներ, իսկ այդ կետերով կազմված հատվածները՝ կողմեր։ Բոլոր կողմերի երկարությունների գումարը կոչվում է բազմանկյան պարագիծ։
հատ գագաթ ունեցող բազմանկյունն անվանում են
- անկյուն։ Այն ունի
կողմ։ Բազմանկյան օրինակ է քառանկյունը։
Նկարում պատկերված է հնգանկյունը։
Բազմանկյան մի կողմին պատկանող երկու գագաթները կոչվում են հարևան գագաթներ։ Երկու ոչ հարևան գագաթները միացնող հատվածը կոչվում է բազմանկյան անկյունագիծ։ Յուրաքանչյուր բազմանկյուն հարթությունը տրոհում է երկու մասի, որոնցից մեկը կոչվում է բազմանկյան ներքին տիրույթ, իսկ մյուսը՝ արտաքին տիրույթ։ Բազմանկյան և նրա ներքին տիրույթի միավորում հանդիսացող պատկերը ևս անվանվում է բազմանկյուն։