From Wikipedia, the free encyclopedia
Բազիսային միավոր կամ բազիսային կետ (հաճախ անգլերենում հանդիպում է bp, և արտասանվում է «բիփ»[1]), մեկ տոկոսային միավորի հարյուրերորդ մասը[2][3]։
Բազիսային միավորը օգտագործվում է այն հաշվարկներում, որտեղ երկու միավորի տարբերությունը փոքր է 1%-ից։ Շատ հաճախ հանդիպում է տոկոսադրույքների հաշվարկներում, որտեղ տոկոսադրույնքների տարբերությունը 1%-ից քիչ է։ Օրինակ 0.10 տոկոս տարբերությունը նշանակում է 10 բազիսային միավորի փոփոխություն (օր. 4.67%-ից տոկոսադրույքը դարձել է 4.77%, նշանակում է ավելացել է 10 բազիսային միավորով կամ կետով)։ Մյուս կողմից 100 բազիսային միավորով աճը նշանակում է 1%-ով աճ։
Ներկայումս բազիսային միավոր հասկացությունը օգտագործվում է ֆինանսական գործիքի տոկոսադրույքի փոփոխությունը կամ երկու տոկոսադրույքների տարբերությունը (սպրեդ) ցույց տալու համար։
Քանի որ պարտավորությունները կամ պարտատոմսը կարող են ներառվել մեկ ընդհանուր ինդեքսի ներքո, դրանց փոփոխությունները տրվում է բազիսային միավորով։ Օրինակ, եթե պարտավորության եկամտաբերությունը տարեկան 0,50%-ով բարձր է Լոնդոնի միջբանկային առաջարկի տոկոսադրույքից (LIBOR), ասում են, որ 50 բազիսային միավոր մեծ է LIBOR-ից, կարճ գրում են "L+50bps" կամ "L+50":
Միավորի մեկ տասը հազարերորդ մասը 1⁄10,000 սովորաբար կոչում են պերմիրիադ։ Գործնականում մեկ բազիսային միավորը հավասար է մեկ պերմիրիադի, քանի որ մեկ բազիսային կետը տոկոսի մեկ հարյուրերորդ մասն է, իսկ մեկ տոկոսը մեկ միավորի մեկ հարյուրերորդ մասն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.