քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Ացետիլցիստեին (անգլ.՝ Acetylcysteine), հայտնի է նաև N-ացետիլցիստեին անվամբ։ Օգտագործվում է պարացետամոլի (ացետամինոֆեն) գերդոզավորման ժամանակ՝ բուժման նպատակով։ Հանդիսանում է հակահազային պրեպարատ, քանի որ իջեցնում է խտացված խորխի մածուցիկությունը[3]։ Այն ընդունվում է ինչպես ներերակային, այնպես էլ պերօռալ ընդունման ճանապարհներով։ Դուրս է գրվում դյուրալույծ հաբերի, փոշու տեսքով։ Որոշ մարդիկ օգտագործում են նաև որպես դիետիկ հավելում[4][5]։
Ացետիլցիստեին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₅H₉NO₃S |
Մոլային զանգված | 2,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 110 °C[2] °C |
Դասակարգում | |
CAS համար | 616-91-1 |
PubChem | 12035 |
EINECS համար | 210-498-3 |
SMILES | CC(=O)NC(CS)C(=O)O |
ЕС | 210-498-3 |
ChEBI | 11540 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ընդհանուր կողմնակի երևույթներն են՝ սրտխառնոց և փսխում, մաշկը երբեմն դառնում է դյուրագրգիռ, կարող է առաջանալ քոր և կարմրություն, հնարավոր է նաև անաֆիլաքսիայի ոչ իմունային տեսակ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այն անվտանգ է հղիության ընթացքում[3]։ Պարացետամոլի գերդոզավորման ժամանակ այն աշխատում է հետևյալ կերպ․ բարձրացնում է գլուտաթիոնի մակարդակը (հակաօքսիդանտ է և կարող է չեզոքացնել պարացետամոլի թունավոր խտանյութերը)[6]։
Ացետիլցիստեինն առաջին անգամ հայնտաբերվել է 1960 թվականին, բայց սկսել է օգտագործվել 1968 թվականին[7]։ Այն Առողջապահության Համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում է, որտեղ անհրաժեշտ են ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցները[8]։ Այն հասանելի է, որպես ջեներիկ դեղորայք (անգլ.՝ generic drug)[9] և շատ թանկ չէ[10]։
Ացետիլցիստեինի ներերակային և պերօռալ ընդունումը արդյունավետ է պարացետամոլի գերդոզավորման ժամանակ[11]։ Երբ պարացետամոլն ընդունվում է բարձր դոզաներով, մարմնի մեջ կուտակվում է N-acetyl-p-benzoquinone (NAPQI) փոքր մետաբոլիտ։ Նորմայում այն կոնյուգացվում է գլյուտաթիոնի հետ, բայց երբ կապվում է օրգանիզմի պահուստային գլյուտաթիոնի հետ չի կարողանում վերացնել տոքսինները։ Այդ մետաբոլիտը հետագայում բացասաբար է ազդում լյարդի բջիջների՝ հեպատոցիտների վրա, որն էլ կարող է բերել լյարդի սուր վնասման (հետագայում նույնիսկ մահվան)։
Չնայած այն փաստին, որ ացետիլցիստեինը կարելի է կիրառել թե՛ պերօռալ, թե՛ ներերակային ճանապարհով, այնուամենայնիվ նախապատվությունը տրվում է ներերակային կիրառմանը, քանի որ այն ավելի արագ է ազդում և չի պահանջում բարձր դոզաներ։ Տհաճ համը և հոտը հանդիսանում է ացետիլցիստեինի կողմնակի երևույթներից մեկը։
Այնուամենայնիվ ներերակային ացետիլցիստեին ընդունած մարդկանց 3֊6 տոկոսը, որպես կողմնակի երևույթ նշում են անաֆիլաքսիային նման ալերգիկ ռեակցիաներ, ծայրահեղ դեպքում՝ շնչառական բարդություններ՝ բրոնխոսպազմ։
Ինհալացիոն ացետիլցիստեինը հանդիսանում է խորխաբեր։ Այն արագ կերպով նոսրացնում է խորխը և դուրս է բերում բրոնխներից։ Օգտագործվում է սուր և քրոնիկ բրոնխիտների, օբստրուկտիվ բրոնխիտի, թոքաբորբի, բրոնխիալ ասթմայի, ինչպես նաև միջին ականջի բորբոքումների ժամանակ (օտիտ)։
Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ացետիլցիստեինի առաջնահերթ նշանակումը նվազեցնում է ռենտգեն կոնտրաստ պատրաստուկներից առաջացրած երիկամային հիվանդությունները[12][13], մինչդեռ որոշ հետազոտություններ տվել են նաև կասկածելի արդյունքներ[14]։
Ացետիլցիստեինը օգտագործվում է ցիկլոֆոսֆամիդով պայմանավորված հեմոռագիկ ցիստիտի ժամանակ, թեև Մեսնա կազմակեպությունն ընդհանուր առմամբ նախընտրում է ացետիլցիստեինի ունակության շնորհիվ նվազեցնել ցիկլոֆոսֆամիդի արդյունավետությունը[15][16]։
Ացետիլցիստեինն օգտագործվում է, որպես թոքի օբսրուկտիվ հիվանդության օժանդակ միջոց[17][18][19]։
Ացետիլցիստեինը լայնորեն կիրառվում է հոգեբուժական հիվանդությունների բուժման ժամանակ։ Ըստ 2015 թվականին կատարված մի շարք հետազոտությունների ապացուցված է, որ ացետիլցիստեինը հաջողությամբ կիրառվում է Ալցհայմերի հիվանդության, երկբևեռ խանգարումների, մեծ դեպրեսիվ խանգարումների, շիզոֆրենիայի, սպեցիֆիկ ցավազրկող հակումների (կոկային) և էպիլեպսիայի որոշ ձևերի ժամանակ։ Ինչպես նաև ապացուցված է նաև նյութի օգտագործումը թոքաբորբի բուժման ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.