Արևմտյան գորիլա[1] (լատին․՝ Gorilla gorilla), հոմինիդներ (Hominidae) ընտանիքի գորիլա ցեղի պրիմատների տեսակ։

Արևմտյան գորիլա
Արևմտյան գորիլա (արու)
Արևմտյան գորիլա (արու)
Արևմտյան գորիլա (էգ)
Արևմտյան գորիլա (էգ)
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Պրիմատներ (Primates)
Ընտանիք Հոմինիդներ (Hominidae)
Ցեղ Գորիլա (Gorilla)
Տեսակ Արևմտյան գորիլա (G. gorilla)
Միջազգային անվանում
Gorilla gorilla
Savage, 1847
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Տարածվածություն

Արևմտյան գորիլան տարածված է Կամերունում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Հասարակածային Գվինեայում, Գաբոնում, Նիգերիայում, Անգոլայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Ապրում են ցածրադիր արևադարձային անտառներում, խիտ կանաչ բուսականությամբ հարուստ և ճահճացած վայրերում[2]։

Արտաքին տեսք

Արևմտյան գորիլան պատկանում է կաթնասունների բարձր կարգին։ Արուների մարմնի երկարությունը հասնում է 1,7 մետրի, իսկ քաշը կարող է հասնել մինչև 160 կիլոգրամի։ Էգերը համեմատաբար ավելի փոքր են, նրանց մարմնի երկարությունը չի գերազանցում 1.4 մետրը, իսկ քաշը՝ 80 կիլոգրամը։ Այս գորիլաները ամենափոքրն են գորիլաների ցեղատեսակի մեջ։ Ունեն խոշոր գլուխ, միջին չափի ականջներ, փոքր աչքեր, մարմինը ճարպոտ է՝ պատված շատ մուգ, համարյա սև բրդով, չունեն պոչ։ Վերջույթները, դեմքը և ականջները պատված չեն բրդով։ Ժամանակի ընթացքում մեջքի մազերը թափվում են[3]։ Թաթերը լայն են, մատերը՝ հաստ, եղունգները՝ ամուր։ Գորիլայի մաշկը սև գույնով է պատված ողջ կյանքի ընթացքում։ Արևմտյան գորիլաները քայլում են չորեքթաթ, սակայն երբեմն ընդունում են նաև ուղղահայաց դիրք[1]։

Բազմացում

Էգերի հղիությունը տևում է 9 ամիս։ Նրանք կարող են ծննդաբերել մի ձագ, որին կրում են մեջքի վրա։ Մեծանալով ձագը սկսում է շարժվել ինքնուրույն գորիլայի խմբերում, բայց մայրը հոգ է տանում նրա մասին մինչև 5 տարեկանը։ Արևմտյան գորիլաների սեռական հասունությունը սկսվում է 12 տարեկանից։ Կյանքի միջին տևողությունը 34 տարի է։

Ապրելակերպ

Արևմտյան գորիլաները ապրում են խմբերով, որոնք կազմված են 2-20 գորիլաներից։ Խմբի կառուցվածքն է՝ մեկ արու և մի քանի էգեր։ Գլխավորը արուն է, որը առաջնորդում է խումբը։ Դեռահասության շրջանում դեռահաս գորիլան լքում է խումբը։ Արուները բազմացման շրջանում անցնում են մի խմբից մյուսը։ Սովորաբար նրանք բազմանում են 8-9 տարեկան։ էգերի հղիությունը տևում է 250-270 օր։ Ծնվում է մեկ ձագ։ Ձագի հանդեպ խնամքը կատարվում է մինչև 4 տարեկան։

Գորիլաները տեղաշարժվում են շուրջ 1-4 կմ-ի վրա։ Նրանց բնակվելու մակերեսը կազմում է շուրջ 30 կմ², բայց նրանք ուշադիր չեն իրենց տարածքների նկատմամբ։ Գորիլաների սննդակարգում մեծ տեղ են գրավում մրգերը[2]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.