From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան Ուկրաինայի ժողովրդական հանրապետություն (ուկրաիներեն՝ Західноукраїнська Народна Республіка) կամ Արևմտյան Ուկրաինայի ազգային հանրապետություն, 1918 թվականի նոյեմբերի 13-ից՝ նաև Ուկրաինական պետություն[1][2] (ուկրաիներեն՝ Украї́нська Держа́ва), Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում կարճատև գոյություն ունեցած պետություն, որը 1918 թվականի նոյեմբերից 1-ից մինչև 1919 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում վերահսկել է Արևելյան Գալիցիայի տարածքի զգալի մասը, մասնավորապես՝ Լվիվ, Տերնոպիլ, Կոլոմիա, Դրոգոբիչ, Բորիսլավ, Ստանիսլավիվ (ներկայումս՝ Իվանո-Ֆրանկիվսկ) քաղաքները[3][4]։ Այն հավակնություններ ուներ Բուկովինայի և Կարպատյան Ռուտենիայի որոշ շրջանների նկատմամբ ևս։ Քաղաքական տեսանկյունից երկիրը կառավարում էր Ուկրաինայի ազգային ժողովրդավարական կուսակցությունը, որը մեծամասնություն էր ձևավորել օրենսդիր մարմնում և իշխում էր առաջնորդվելով ազատական և սոցիալիստական գաղափարախոսություններով[5]։ Երկրում նշանակալի դերակատարություն ունեին նաև Ուկրաինայի արմատական կուսակցությունը և քրեիստոնեա-սոցիալական կուսակցությունը։
Արևմտյան Ուկրաինայի ժողովրդական հանրապետություն | ||||
Західноукраїнська Народна Республіка | ||||
---|---|---|---|---|
| ||||
Արևմտյան Ուկրաինայի ժողովրդական հանրապետության տեղագրական քարտեզ «Ուկրաինան դեռ չի մահացել» ուկրաիներեն՝ Ще не вмерла України | ||||
Պետական կարգ | խորհրդարանական հանրապետություն | |||
Մայրաքաղաք | Լվիվ ավելի ուշ՝ Տերնոպիլ Ստանիսլավիվ Զալեշչիկի | |||
Թագավորանիստ ոստան | թագավորական իշխանությունը բացակայել է | |||
Պետության գլուխ | վարչապետ | |||
Արքայատոհմ | ||||
Լեզու | պաշտոնական լեզու՝ ուկրաիներեն | |||
Կրոն | Դավանանք՝
| |||
Դեպքեր և իրադարձություններ | ||||
Պատմական շրջան | Առաջին համաշխարհային պատերազմ | |||
Հասարակարգ | Կապիտալիստական հասարակարգ | |||
Հիմնադրում | նոյեմբերի 1, 1918 | |||
Հզորության գագաթնակետ | ||||
Անկում | հունվարի 22, 1919` միավորվել է Ուկրաինայի ժողովրդական հանրապետությանը | |||
Ժամանակագրական հաջորդականություն |
| |||
Ներկայիս տարածքում | Ուկրաինա Լեհաստան Սլովակիա Ռումինիա | |||
| ||||
Պատմության պորտալ |
Արևմտյան Ուկրաինայի ժողովրդական հանրապետությունը ձևավորվել է Ավստո-Հունգարական կայսրության կազմալուծման հետևանքով, սակայն 1919 թվականի հունվարին Զլուկի ակտով միացվել է Ուկրաինայի ժողովրդական հանրապետությանը որպես ինքնավար արևմտյան մարզ։ Հանրապետության կողմից վերահսկվող տարածքների նկատմամբ ակնառու հավակնություններ ուներ Լեհաստանը, որը հաջողել է հուլիսին գրավել երկրի զգալի մասը և տեղի ուկրաինական կառավարությանը ստիպել լքել այն։ Նույն տարում Ուկրաինայի ժողովրդական հանրապետության կառավարությունը որոշել է վիճելի արևմտյան հողերը փոխանցել Լեհաստանին՝ փոխարենը ստանալով վերջինիս օժանդակությունը Խորհրդային Ռուսաստանի դեմ պատերազմում։ Կիևի կառավարության այս որոշումից հետո Արևմտյան Ուկրաինայի վտարանդի կառավարությունը խզել է Զլուկի ակտը և պնդել իր պահանջները մինչև 1923 թվականը։
ԱՈւԺՀ-ի զինանշանի վրա պատկերված է ոսկեգույն մոլեգին առյուծ՝ լազուր կապույտ ֆոնին։ Դրոշը գույների դասավորությամբ նման է ժամանակակից Ուկրաինայի Հանրապետության պետական դրոշին, սակայն էականորեն ավելի բաց երանգներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.