նահանգ ՀԱՀ-ում From Wikipedia, the free encyclopedia
Արևելյան Կապ (անգլ.՝ Eastern Cape, աֆրիկաանս՝ Oos-Kaap, կոսա՝ Mpuma-Koloni), Հարավաֆրիկյան Հանրապետության նահանգներից մեկը։ Ստեղծվել է 1994 թվականին նախկին Կապի նահանգից, ինչպես նաև իբր անկախ Սիսկեյ և Տրանսկեյ բանտուստաններից։ Այս նահանգը կոսա ժողովրդի հիմնական տարածքն է, որից ծագում են հայտնի բազում հարավաֆրիկացիներ, ներառյալ Աֆրիկյան ազգային կոնգրեսի այնպիսի գործիչները, ինչպիսիք եք ՀԱՀ֊ի նախագահներ Նելսոն Մանդելան և Տաբո Մբեկին (երկուսն էլ ծնվել են այս նահանգում)։
| |||
Երկիր | Հարավաֆրիկյան Հանրապետություն | ||
Կարգավիճակ | Հարավաֆրիկյան Հանրապետության նահանգ | ||
Մտնում է | ՀԱՀ | ||
Ներառում է | քաղաքային 2 շրջան և 6 գավառ | ||
Վարչկենտրոն | Բիշո | ||
Խոշորագույն քաղաք | Պորտ Էլիզաբեթ | ||
Ամենաբարձր կետ | KwaDuma? | ||
ԲԾՄ | 1125 մետր | ||
Օրենսդրական մարմին | Արևելյան Կապ նահանգի օրենսդիր ժողով | ||
Նահանգապետ | Օսկար Մաբույանե | ||
ՀՆԱ (2017) ՀՆԱ մեկ շնչի հաշվով | (8%) 230,3 մլրդ ռենդ (4) 55094 ռենդ | ||
Հիմնական լեզու | կոսա՝ 78,8 % աֆրիկաանս՝ 10,6 % անգլերեն՝ 5,6 % սեսոթո՝ 2,5 % | ||
Բնակչություն (2011) | 6562053 (13,5 %, 4 տեղ) | ||
Խտություն | 38,84 ( 6 տեղ) | ||
Ազգային կազմ | սևամորթներ (86,3%) գունամորթներ (8,3 %) սպիտակամորթներ (4,7 %) հնդիկներ կամ ասիացինար (0.4 %) | ||
Տարածք | 168 966 (2 տեղ) | ||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Ցածրագույն կետ | 3001 մ 0 մ | ||
Հիմնադրված է | ապրիլի 27, 1994 թ. | ||
Սահմանակցում է | Հյուսիսային Կապ, Ֆրի Սթեյթ, Qacha's Nek District?, Quthing District?, Մոհալես Հուկ, Արևմտյան Կապ և Կվազուլու-Նատալ | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Փոխարինեց | Կապի նահանգ, Տրանսկեյ և Ciskei? | ||
ISO 3166-2 կոդ | ZA-EC | ||
ecprov.gov.za | |||
Նահանգում գտնվում է Պորտ Էլիզաբեթ կոնուրբացիան։ Արևելյան Կապի վարչական կենտրոնը Բիշո քաղաքն է։ Խոշոր քաղաքներն են Պորտ Էլիզաբեթը, Իստ Լոնդոնը (մեծ նավահանգիստ), Մախանդա (մինչև 2018 թվականը՝ Գրեհամստաուն)։ Նահանգը մնում է ՀԱՀ֊ի ամենաաղքատներից մեկը, ինչը կապված է, մասնավորապես, նախկին Սիսկեյ և Տրանսկեյ բանտուստաններում կյանքի ծայրահեղ ցածր մակարդակի հետ[1][2]։
Մախանդա քաղաքում գտնվում է Հարավային Աֆրիկայի հնագույն և բարձրագույն անգլիկան տաճարը՝ Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի տաճարը։
Արևելյան Կապի նահանգը սահմանակից է Արևմտյան Կապին (արևմուտքում), Հյուսիսային Կապին (հյուսիս֊արևմուտքում), Ֆրի Սթեյթին (հյուսիսում) և Կվազուլու-Նատալին (հյուսիս֊արևելքում), ինչպես նաև Լեսոթոյին (հյուսիսում)։ Հարավում ողողվում է Հնդկական օվկիանոսի ջրերով։
Նահանգի տարածքի մեծ մասը բլրոտ և լեռնոտ է, ամենաբարձր կետը գտնվում է ծովի մակերևույթից 3001 մետր բարձրության վրա։ Կլիման տարբեր է տարածաշրջանից տարածաշրջան, նահանգի արևմուտքին բնորոշ է չոր կլիմա՝ բավականին ցուրտ ձմեռներով և շոգ ամառներով, ավելի արևելյան շրջաններում կլիման դառնում է ավելի խոնավ և մեղմ. ծովափերին այն դառնում է մերձարևադարձային։ Լեռնային ներքին շրջանները բնութագրվում են ցուրտ ձմեռներով։
Նահանգի խոշորագույն գետերից է Մեծ Կեյը։
Նահանգը բաժանվում է քաղաքային երկու շրջանի և վեց գավառի, որոնք ներառում են 31 համայնք։
Պորտ Էլիզաբեթում և Իստ Լոնդոնում զարգացած է ավտոմոբիլային արդյունաբերությունը։ Պորտ Էլիզաբեթում կան այնպիսի ընկերությունների հավաքման գծեր, ինչպիսիք են Ջեներալ Մոթորսը և Volkswagen֊ը, իսկ Իստ Լոնդոնում՝ Daimler֊ի խոշոր գործարանը[3]։ Պորտ Էլիզաբեթից 20 կմ հեռավորության վրա ներկայումս շինարարության փուլում է գտնվում Կոեգայի խոշոր նավահանգիստը, որը խոստանում է դառնալ տարածաշրջանի զարգացման կարևոր գործոն[4][5]։
Կարևոր դեր է խաղում գյուղատնտեսությունը։ Ափի երկայնքով զարգացած է ձկների և կաղամարների արդյունաբերական ձկնորսությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.