Remove ads
նահանգ ՀԱՀ-ում From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան Կապ (անգլ.՝ Western Cape, աֆրիկաանս՝ Wes-Kaap, կոսա՝ iNtshona-Koloni), նահանգ ՀԱՀ-ի հարավարևմտյան մասում։ Հարավում ողողվում է Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով։ Կազմավորված է եղել 1994 թվականին երկրում վարչական բարեփոխման արդյունքում։ Նահանգի վարչական կենտրոնը Քեյփթաունն է։
| |||
Քեյփթաունի կենտրոնը և նավահանգիստը | |||
Երկիր | Հարավաֆրիկյան Հանրապետություն | ||
Կարգավիճակ | Հարավաֆրիկյան Հանրապետության նահանգ | ||
Մտնում է | ՀԱՀ | ||
Վարչկենտրոն | Քեյփթաուն | ||
Ամենաբարձր կետ | Seweweekspoortpiek? | ||
Օրենսդրական մարմին | Արևմտյան Կապ նահանգի խորհրդարան | ||
Նահանգապետ | Ալան Վինդե | ||
ՀՆԱ (2018) | 13,6 % (3 տեղ) | ||
Հիմնական լեզու | աֆրիկաանս՝ 49,7 % կոսա՝ 24,7% անգլերեն՝ 20,2 % սեսոթո՝ 1,1 % | ||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն[1], աֆրիկաանս[1] և կոսա[1] | ||
Բնակչություն (2011) | 5 822 734 (4 տեղ) | ||
Խտություն | 44,98 ( 4 տեղ) | ||
Ազգային կազմ | գունամորթներ՝ 48,8 % սևամորթներ՝ 32,8 % սպիտակամորթներ` 15,7 % հնդիկներ կամ այլ ասիացիներ՝ 1 % | ||
Տարածք | 129 462 կմ²[2] | ||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Ցածրագույն կետ | 2 325 մ 0 մ | ||
Հիմնադրված է | ապրիլի 27, 1994 թ. | ||
Սահմանակցում է | Արևելյան Կապ և Հյուսիսային Կապ | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Փոխարինեց | Կապի նահանգ | ||
ISO 3166-2 կոդ | ZA-WC | ||
westerncape.gov.za | |||
Այստեղ, ինչպես և Հյուսիսային Կապ նահանգում, գերակշռում են ոչ թե սևամորթները, այլ գունամորթները։ ՀԱՀ-ի երկու նահանգներից մեկն է, որտեղ բնակչության մեծամասնությունը (49,7 %) խոսում է աֆրիկաանս լեզվով։
Նահանգի մեծ մասը գտնվում է Կապի լեռներում՝ Պերմի և Քարածխային ժամանակաշրջանի ծալքավորության տիրույթում` 1000֊ից 2300 մ բարձունքներով։ Լեռների միջև ընկած հովիտները սովորաբար բերրի են, և ներկայացնում են իրենցից ավազակավային և կավային ջրաբերուկ (ալյուվիալ) հողեր։ Ներքին շրջաններն ավելի չոր և բլրոտ են։ Ափամերձ գիծը փոփոխվում է ավազոտից (հրվանդանների միջև) մինչև ժայռոտ և լեռնոտ։ Արևմտյան Կապի նահանգը ներառում է Աֆրիկայի ամենահարավային մասը՝ Ասեղի հրվանդանը։ Պրինս Էդուարդ անմարդաբնակ կղզիները (335 կմ²) մտնում են նահանգի կազմի մեջ և գտնվում են Պորտ Էլիզաբեթից մոտ 1 700 կմ դեպի հարավ֊արևելք, Հնդկական օվկիանոսում։
Նահանգի կլիման փոփոխվում է տարածաշրջանից տարածաշրջան։ Ընդհանուր առմամբ այն բնութագրվում է որպես միջերկրածովյան կլիմա՝ զով և անձրևոտ ձմեռով և ջերմ ամառով։ Ներքին տարածաշրջանները բնութագրվում են բավականին չոր կլիմայով՝ ցրտաշունչ ձմեռներով և շոգ ամառներով։ Հարավային ափերին բնորոշ է զով ձմեռ և մեղմ խոնավ ամառ։ Առանձին տարածաշրջանների կլիմայի վրա ազդում է տեղանքի ռելիեֆը, ինչպես նաև Հնդկական (տաք ջրերով) և Ատլանտյան (ավելի սառը ջրերով) օվկիանոսների ազդեցությունը։
2011 թվականի մարդահամարի տվյալներով նահանգում բնակվում է 5 822 734 մարդ։ Բնակչության միջին խտությունը՝ 45/կմ2 մարդ։ Ռասայական հատկանիշներով բնակչության 48,8 տոկոսը կազմում են գունամորթները, 32,8 %՝ սևամորթները, 15,7 %՝ սպիտակամորթները և 1 %՝ հնդկական և ասիական այլ ծագում ունեցող անձինք[3]։
15 տարեկանից փոքր անձանց բաժինը՝ 25,1 % է, 65 տարեկանից մեծ անձանց՝ 5,9%։ Բնակչության միջին տարիքը 28 տարի է։ Յուրաքանչյուր 100 տղամարդկանց բաժին է ընկնում 103,7 կին։ Բնակչության 49,7 %֊ը խոսում է աֆրիկաանս, 24,7%֊ը՝ կոսա լեզվով, անգլերեն՝ 20,2 %, սեսոթո՝ 1,1 %֊ը՝, այլ լեզուներով՝ 2,2 %֊ը[3]։ Քրիստոնյաները կազմում են 81,8 %, մուսուլմանները՝ 6,5%, հրեաները՝ 0,4%, հինդուիստները՝ 0,2 %, բնակչության մոտ 9 %֊ն իրեն ոչ մի կրոնի չի դասում։
Արևմտյան Կապ նահանգը բաժանվում է քաղաքային շրջանի և 5 գավառի, որոնք ընդհանուր առմամբ բաժանված են 24 համայնքի։
Նահանգի ՀՆԱ֊ն կազմում է ազգային ցուցանիշի 13,6 %-ը, այն Հարավային Աֆրիկայի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է՝ 0,8 % աճով (2018 թ.)[4]։ Խոշոր ոլորտներն են առևտուրը, ֆինանսները և բիզնեսը, ինչպես նաև արտադրական ոլորտը։ Արդյունաբերությունը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հագուստի և տեքստիլի, կահույքի արտադրությունը, նավթաքիմիական ոլորտը և մետաղագործությունը։ Զարգացած է բարձր տեխնոլոգիաների ոլորտը (Քեյփթաունը Հարավային Աֆրիկայի բարձր տեխնոլոգիաների հիմնական կենտրոնն է)։
Գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ֊ում ընդամենը մոտ 3,8 % է, սակայն դա ամենաարագ աճող ոլորտներից մեկն է։ Չնայած նրան, որ նահանգի մշակվող հողերը կազմում են Հարավաֆրիկյան Հանրապետության մշակվող բոլոր հողերի ընդամենը 12,4%֊ը, դրանք տալիս են արտահանվող գյուղատնտեսական արտադրանքի 55-60%֊ը, ներառելով գինի, բուրդ, ջայլամներ, մրգեր, հացահատիկայիններ, ծովամթերք։ ՀԱՀ֊ի ամբողջ արդյունաբերական ձկնորսության մոտ 75%֊ը տեղի է ունենում նահանգի ափի երկայնքին։
Գործազրկության մակարդակը Արևմտյան Կապում զգալիորեն ցածր է՝ մոտավորապես 15 %՝ համեմատած երկրում 25 % կազմող միջին ցուցանիշի հետ։
Նահանգի բնակչությունը բավականին լավ է կրթված՝ համեմատած երկրի այլ նահանգների և ընդհանրապես Աֆրիկայի հետ։ Աշխատուժն այստեղ նույնպես ավելի որակավոր է, քան Հարավային Աֆրիկայի այլ նահանգներում։ Արևմտյան Կապում գործում են հետևյալ համալսարանները՝
«Եդեմի թռչուններ» աշխարհի խոշորագույն մեծավանդակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.