հայ լրագրող, հեռուստահաղորդավար From Wikipedia, the free encyclopedia
Արտյոմ Լեոնի Երկանյան (իսկական անունը՝ Արտեմ, մարտի 15, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, մեկնաբան, լրագրող։
Արտյոմ Երկանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Մասնագիտություն | հաղորդավար, մեկնաբան, լրագրող և հեռուստահաղորդավար |
Աշխատանք | 1988-ից |
Աշխատավայր | Միր, Առաջին ալիք, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Ինտերնյուզ և Շանթ հեռուստաընկերություն |
Անդամություն | Հայաստանի ժուռնալիստների միություն |
Ծնվել է 1971 թ. մարտի 15-ին Երևանում։ 1993 թվականին սովորել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ 1988-1998 թթ. թղթակցել և խմբագրել է բազմաթիվ թերթեր և ամսագրեր՝ «Կոմսոմոլ», «Գործարար աշխարհ», «Հայկական բորսայի տեղեկագիր», «Ժամանակ», «Հայաստանի Հանրապետություն», «Բրավո», «Բորսային լուրեր», «Նոր սերունդ»։ 1990 թվականից՝ Հայաստանի Ժուռնալիստների միության, 1995 թվականից Երևանի մամուլի ակումբի անդամ է։ 1998 թ. եղել է «Միր» հեռուստաընկերության լրատվական մեկնաբան։ 1998-1999 թթ.աշխատել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Ժամանակ», «Լուրեր», «Առավոտ» հաղորդումների թղթակից, 2000-2001 թթ.՝ «Ինտերնյուզ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի «Ճակատային գծում» հաղորդման պրոդյուսեր և հաղորդավար։ 2000-2003 թվականներին Հանրային հեռուստաընկերությունում ռուսերեն լեզվով վարել է «Հայլուր» լրատվական հաղորդումը։ Հեղինակել է մի քանի դոկումենտալ ֆիլմեր և ռեպորտաժներ, որոնց համար արժանացել է մրցանակների։ 2002 թվականից թղթակցում է «Կոմերսանտ» թերթին։ 2003 թվականից հանդիսանում է «Շանթ» հեռուստաընկերության լրատվական ծառայության խմբագիրը։ 2009 թ․ արժանացել է Երևանի Մամուլի ակումբի, 2010 թ.` Ռուսալեզու հեռուստատեսային և ռադիոհաղորդումների միջազգային 5-րդ փառատոնի մրցանակներին։ 2010-2011 թվականներին հեղինակել և վարել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայկական աշխարհ» հաղորդաշարը։ 2011 թվականից հեղինակել և վարել է «Շանթ» հեռուստաընկերության «Աշխարհի հայերը» հաղորդաշարը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.