Արտիկուլացիա (լատին․՝articulato < articulo – մասնատել, արտաբերել հոդաբաշխ կերպով), արտաբերություն, հնչյունաբերություն, հնչյունների հաջորդական արտաբերման միջոց՝ ձայնով և երաժշտական գործիքով. բնորոշվում է միաձուլությամբ կամ մասնատվածությամբ։ Արտիկուլացիայի հիմնական տեսակներն են լեգատոն և ստակկատոն, գործածվում են նաև նրանց տարատեսակները (non legato – մասնատված, բայց ոչ կտրուկ ընդհատ
կատարում, legatissimo – սերտորեն կապված), այլ տեսակներից են գլիսանդոն, պորտամենտոն։
Արտիկուլացիան տեխնիկապես պայմանավորված է մեջքի, դաստակի, աղեղի շարժման զանազան հնարքներով, մատների հարվածներով և այլն։ Երգեցողության մեջ կապված է ձայնային ապարատի օգտագործման հետ[1]։ Կարևոր նշանակություն ունի երաժշտական երկի մեկնաբանման գեղարվեստական արտահայտչականության համար։
Երաժշտական արտիկուլացիան համանման է խոսքի արտիկուլացիային, իսկ բարոկկոյի և կլասիցիզմի դարաշրջանում այն դասավանդվում էր հռետորական արվեստի համանմանությամբ[2]։