հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Արտակ Բենիկի Ղուլյան (դեկտեմբերի 28, 1958, Գյուլիստան, Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ (2013)[1], Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր։
Արտակ Ղուլյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1958 (65 տարեկան) |
Ծննդավայր | Գյուլիստան, Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1981) |
Ուշագրավ աշխատանքներ | Սուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցի |
Պարգևներ | |
Artak Ghulyan Վիքիպահեստում |
Ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 28-ին, Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ 1976 թվականին ոսկե մեդալով ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1976-1981 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում։ 2006 թվականին ավարտել է ԵրՃՇՊՀ դոկտորանտուրան։ 2013 թվականին, Հայաստանի անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման[1]։ Նույն թվականին, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանի համար ճարտարապետ Արտակ Ղուլյանն արժանացել է ՀՀ պետական մրցանակի[2]։ 2014 թվականին, ճարտարապետության միջազգային ակադեմիայի մոսկովյան մասնաճյուղի նիստի որոշմամբ՝ ընտրվել է ակադեմիայի անդամ, պրոֆեսորի կոչումով։ Ամուսնացած է, ունի երկու որդի և չորս թոռ։
1981-1988 թթ. աշխատել է ԵրՊԻ ճարտարապետության ամբիոնում, նախ՝ որպես լաբորանտ, ապա՝ ճարտարապետության կաբինետի վարիչ, միաժամանակ դասավանդելով ճարտարապետական նախագծման հիմունքներ առարկան։ 1988-1991 թթ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի գիտական աշխատակից։ 1991-1994 թթ. Հայաստանի Հանրապետության Հուշարձանների պահպանության վարչության գիտաարտադրական արվեստանոցի միջնադարի բաժնի վարիչ։ 1994 թվականից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի ավագ գիտական աշխատակից է։ 1988-2010 թթ. համատեղությամբ դասավանդել է ԵրՊԻ, ԵրՃՇԻ, ԵրՃՇՊՀ այժմ՝ ՃՇՀԱՀ ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։
2002 թվականից նույն ամբիոնի դոցենտ է. ղեկավարում է կուրսային և դիպլոմային նախագծեր հուշարձանների վերականգնման թեմաներով, ինչպես նաև ասպիրանտներ՝ ճարտարապետության տեսության ու պատմության գծով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.