Ալեք Մանուկյան

ամերիկացի գործարար From Wikipedia, the free encyclopedia

Ալեք Մանուկյան

Ալեք Թագավորի Մանուկյան (հունիսի 28, 1901(1901-06-28), Զմյուռնիա, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հուլիսի 10, 1996(1996-07-10), Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), հայ հասարակական գործիչ, մեծահարուստ բարերար, ճարտարագետ, արդյունաբերող։ Հայաստանի ազգային հերոս (1994)։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկյան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ալեք Մանուկյան, Ծնվել է ...
Ալեք Մանուկյան
Thumb
Ծնվել էհունիսի 28, 1901(1901-06-28)
ԾննդավայրԶմյուռնիա, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 10, 1996(1996-07-10) (95 տարեկան)
Մահվան վայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
ԳերեզմանՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Վուդլոն գերեզմանատուն[2]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ, ձեռնարկատեր, գյուտարար և ճարտարագետ
ԱշխատատուՄասկո
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի ազգային հերոս և Էլիս Այլընդ պատվո մեդալ
ԱնդամությունՀԲԸՄ
ԵրեխաներԼուիզ Սիմոն Մանուկյան
 Alex Manoogian Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

1920 թվականից ապրել է ԱՄՆ-ում, 1924 թվականից՝ հաստատվել Դետրոյթում։ 1930 թվականից անդամագրվել է ՀԲԸՄ-ին։ 1953-1989 թվականներին՝ ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի նախագահ, 1970 թվականից՝ ցկյանս նախագահ, 1989 թվականից՝ ցկյանս պատվավոր նախագահ։ 1929 թվականին հիմնել է սեփական ձեռնարկություն, որը վերածվել է ավտոմասեր արտադրող (Մասկո) միջազգային ընկերության։ Մանուկյանի գործունեությունն ուղղված է եղել սփյուռք-հայրենիք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը։ 1994 թվականին Մանուկյանին շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն։ Պարգևատրվել է բազմաթիվ պատվո շքանշաններով, արժանացել մի շարք համալսարանների պատվո դոկտորի կոչման։

Ալեք Մանուկյանը մահացել է 1996 թվականի հուլիսի 10-ին, Դետրոյթում։ 2007 թվականի հուլիսի 17-ին Ալեք Մանուկյանի և նրա կնոջ՝ Մարի Մանուկյանի աճյունները վերահուղարկավորվել են Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, և ամեն տարի Բարեկենդանի տոնին առանձին հիշատակվում են Մանուկյան ամուսինների անունները[3]։

Հետաքրքիր փաստեր

Ի հիշատակ

Thumb
2006 թվականին Հայաստանում թողարկված նամականիշ. Պողոս Նուբար և Ալեք Մանուկյան

Կատարած գյուտերը

  • Ժամանակակից ջրի ծորակի հայտնագործություն[5][6]։

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.