From Wikipedia, the free encyclopedia
«Արյունոտ լուսաբաց» (ռուս.՝ «Кровавый рассвет»), 1956 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսեյ Շվաչկոն Միխայիլ Կոցյուբինսկու «Фата Моргана» վիպակի հիման վրա։
Երկիր | Ուկրաինական ԽՍՀ |
---|---|
Ռեժիսոր | Ալեքսեյ Շվաչկո |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
1905 թվական։ Հեղափոխական բանվոր Մարկո Գուշչան վերադառնում է հայրենի գյուղ։ Նրան ուրախությամբ դիմավորում են նրա հին ընկերները և նրա ընկերուհի Գաֆիյկան՝ աղքատ Անդրեյի և Մալանկայի դուստրը։ Մարկոն ղեկավարում է համագյուղացիների պայքարը հողատերերի դեմ։ Քարոզչական աշխատանքները վարում է Գաֆիյկան։ Մարկոյի ղեկավարությամբ գյուղացիների պայքարն ուժեղանում է, հողատերերը փախչում են իրենց կալվածքներից, բայց ցարական կառավարությունը ճնշում է ապստամբությունը, վերադարձած հողատերերն ու կուլակներն անմարդկային կերպով հաշվեհարդար են տեսնում ապստամբություն հրահրողների հետ։
Որպես վիպակի էկրանավորում՝ Ֆիլմը դրական է գնահատվել քննադատական գրականության մեջ։
Ֆիլմի հեղինակները պահպանել են ստեղծագործության հիմնական հումանիստական գաղափարը, նրա սյուժետային մոտիվները, փոխանցել են մի շարք հիմնական հերոսների կերպարների ինքնատիպությունը։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Авторы фильма сохранили основную гуманистическую идею произведения, его сюжетные мотивы, передали своеобразие характеров ряда основных героев[1].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.