Արքետիպ
From Wikipedia, the free encyclopedia
Արքետիպի գաղափարը հիմնականում օգտագործվում է վարքին, ժամանակակից հոգեբանական տեսությանը և գրական վերլուծությանը վերաբերող ոլորտներում։ Արքետիպը կարող է լինել՝
- մի պնդում, վարքի մոդել կամ նախատիպ, որը նմանակվում է այլ պնդումների, վարքի մոդելների կամ առարկաների կողմից
- Պլատոնական փիլիսոփայական միտք՝ վերաբերող մաքուր ձևերին, որոնք մարմնավորում են մի բանի հիմնարար բնութագիրը
- մի հավաքական ժառանգվող չգիտակցված գաղափար, մտածելակերպ, պատկեր և այլն, որը համընդհանուր ներկա է անհատների մեջ՝ ինչպես վերլուծական հոգեբանությունում
- պարբերաբար հանդիպող նշան կամ մոտիվ գրականության, նկարչության կամ դիցաբանության մեջ
Արագ փաստեր Ենթակատեգորիա, Կազմված է ...
Արքետիպ
Ենթակատեգորիա | • դաս • տեսակ ![]() | |
---|---|---|
Կազմված է | Արխետիպ, Jungian archetype, prototype theory, theory of forms, archetype ![]() |
Փակել
Սովորաբար այս տերմինի փոխարեն օգտագործվում են «ստանդարտ օրինակ» կամ «տարրական օրինակ» բառակապակցությունները։ Չնայած դրան, հանդիպում է նաև «արքետիպային օրինակ» տերմինը։ Մաթեմատիկայում արքետիպը հաճախ կոչվում է «կանոնական օրինակ»։