Արգենտինական Միջագետք
From Wikipedia, the free encyclopedia
Միջագետք[1], կամ Արգենտինական Մեսոպոտամիա (իսպ. Mesopotamia argentina), աշխարհագրական տարածաշրջան Արգենտինայում, որն ներառում է Միսոնես, Կորիենտես և Էնտրե-Ռիոս մարզերը։ Համարվում է Լատինական դաշտավայրի մի մասը։ Տարածաշրջանի բնական սահմաններն են Պարանա, Ուրուգվայ, Իգուասու, Սան-Անտոնիո և Պեպիրի Գուասու գետերը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միջագետք (այլ կիրառումներ)
Ներկա պահին վեճ է ընթանում երեք մարզերը մեկ աշխարհագրական միավորի մեջ ներառելու վերաբերյալ, քանի որ մարզերը ունեն միմյանցից տարբեր մշակույթներ, ավանդույթներ և պատմություն։