Արգանդի միոմա
From Wikipedia, the free encyclopedia
Արգանդի միոմա կամ արգանդի լեյոմիոմա կամ ֆիբրոմա (անգլ.՝ Uterine fibroid), հորմոն-կախյալ բարորակ նորագոյացություն է[1]։ Կանանց մեծամասնության մոտ լինում է անախտանիշ, սակայն ոմանց մոտ դիտվում է ցավոտ և առատ դաշտան[1]։ Մեծ չափեր ունենալու դեպքում կարող է սեղմել միզապարկին և բերել հաճախամիզության[1]։ Հնարավոր է ցավ սեռական հարաբերության ժամանակ[1]։ Միոմատոզ հանգույցները կարող են լինել եզակի և բազմակի[1]։ Երբեմն հանգույցները կարող են խոչընդոտել հղիությանը[1]։
Արգանդի միոմա | |
---|---|
Արգանդի միոման լապարոսկոպիկ վիրահատության ժամանակ | |
Տեսակ | մկանուռուցք և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | Ցավոտ և առատ դաշտան |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
Հոմանիշներ | Արգանդի լեյոմիոմա, ֆիբրոիդ |
Ռիսկի գործոններ | Ճարպակալում, կարմիր մսի օգտագործում և ընտանեկան անամնեզ |
Ախտորոշում | Ձեռքային և գործիքային հետազոտություն |
Տարբերակիչ ախտորոշում | լեյոմիոսարկոմա, հղիություն, ձվարանի կիստա, ձվարանի քաղցկեղ |
Բուժում | Դեղորայքային, վիրահատական և արգանդի զարկերակի էմբոլիզացիա |
Բարդություններ | Անպտղություն |
Uterine fibroids Վիքիպահեստում |
Պատճառներն են՝ հորմոնալ տեղաշարժերը և իմուն ռեակտիվականության փոփոխությունները[1]։ Ռիսկային գործոններից են ճարպակալումը և սննդակարգում կարմիր մսի օգտագործումը[1]։
Ախտորոշումն իրականացվում է փոքր կոնքի ձեռքային և գործիքային հետազոտությամբ[1]։
Ախտանիշների բացակայության դեպքում բուժում հարկավոր չէ[1]։ Ցավի ժամանակ կարող են օգնել ՈՍՀԲԴ-ները` իբուպրոֆենը[2], պարացետամոլը[1]։ Առատ դաշտանի ժամանակ, ըստ բժշկի ցուցման, կարող են նշանակվել երկաթ պարունակող պրեպարատներ[1]։ Գոնադոտրոպին ռելիզինգ հորմոնի ագոնիստները կարող են փոքրացնել միոմատոզ հանգույցի չափերը, սակայն դրանց կիրառումը բարձր արժեքի և կողմնակի ազդեցությունների պատճառով, սահմանափակ է[1]։
Ախտանիշների առկայության դեպքում միոման կարելի է հեռացնել վիրաբուժական եղանակով[1], կամ կատարել արգանդային զարկերակի էմբոլիզացիա[1]։
Միոմայի քաղցկեղային տարբերակները շատ հազվադեպ են հանդիպում և հայտնի են որպես լեյոմիոսարկոմաներ[1]։ Դրանք չեն առաջանում բարորակ հանգույցներից[1]։
Արգանդի միոմա ունեցող կանանց 20-80%-ը գտնվում է մինչև 50 տարիքային խմբում[1]։ 2013 թվականի դրությամբ այս ախտորոշմամբ առկա են 171 միլլիոն կին[3]։ Առավել հաճախ հայտնաբերվում է ռեպրոդուկտիվ (պտղաբերական) և ուշ ռեպրոդուկտիվ տարիքում[1]։ Միոման, դաշտանադադարի ժամանակ, սովորաբար չափերով փոքրանում է[1]։ ԱՄՆ-ում այն հանդիսանում է արգանդի վիրաբուժական հեռացման ամենատարածված պատճառը[4]։