From Wikipedia, the free encyclopedia
Ձվարանի կիստա (անգլ.՝ Ovarian cyst), հեղուկով լցված պարկ ձվարանում[1]։ Հաճախ անախտանիշ է[1]։ Երբեմն կարող է բերել փքվածության, որովայնի և մեջքի ստորին հատվածում ցավերի[1]։ Կիստաների մեծ մասն անվտանգ են[1]։ Ուժեղ ցավեր կարող են առաջանալ, եթե կիստան պատռվի, կամ տեղի ունենա ձվարանի ոտիկի ոլորում[1]։ Դա կարող է բերել փսխման կամ թուլության[1]։
Ձվարանի կիստա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | գինեկոլոգիա |
Ovarian cysts Վիքիպահեստում |
Կիստաների մեծ մասը կապված են ձվազատման (օվուլյացիայի) հետ և հանդես են գալիս որպես ֆոլիկուլյար կիստա կամ դեղին մարմնիկի կիստա[1]։ Մյուս տեսակներն են էնդոմետրիոիդ կիստան, դերմոիդ կիստան և ցիստադենոման[1]։ Բազմաթիվ մանր կիստաներ են հանդիպում զույգ ձվարանների վրա դրանց պոլիկիստոզի ժամանակ[1]։ Դրանք կարող են առաջանալ նաև փոքր կոնքի բորբոքային հիվանդությունների ժամանակ[1]։ Հազվադեպ դեպքերում կիստաները կարող են լինել ձվարանի քաղցկեղի ձև[1]։ Ախտորոշումն արվում է փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտության և օժանդակ այլ հետազոտման մեթոդների օգնությամբ[1]։
Սովորաբար կիստաները հսկվում են բժիշկների կողմից[1]։ Ցավի առաջացման ժամանակ դեղամիջոցներից կարող են օգտագործվել պարացետամոլը (ացետամինոֆեն) կամ իբուպրոֆենը[1]։ Այն անձանց շրջանում, որոնք անամնեզում հաճախ են ունեցել ձվարանի կիստաներ, հորմոնալ հակաբեղմնավորիչները կարող են օգտագործվել կանխելու համար դրանց հետագա առաջացումը[1]։ Սակայն չկան հավաստի տվյալներ, որ հակաբեղմանավորիչները կարող են հանդիսանալ արդեն իսկ առաջացած կիստաների համար բուժման տարբերակ[2]։ Եթե դրանք մի քանի ամիս անց հետ չեն զարգանում, մեծանում են չափերով, ձեռք են բերում ոչ բնորոշ տեսք, կամ առաջացնում են ցավ, ցուցված է կիստաների վիրահատական հեռացում[1]։
Վերարտադրողական շրջանում գտնվող կանանց մոտ հաճախ առաջանում են փոքր կիստաներ[1]։ Մեծ կիստաները առաջացնում են բարդություններ մինչև դաշտանադադարը գտնվող անձանց 8%-ի շրջանում[1]։ Ձվարանային կիստաները առկա են դաշտանադադարում գտնվող կանանց 16%-ի մոտ և ավելի հավանական է, որ դա կարող է լինել քաղցկեղ[1][3]։
Կարող են առկա լինել որոշ կամ բոլոր ախտանիշները, սակայն հնարավոր է նաև անախտանիշ ընթացք[4]։
Այլ ախտանիշներ կարող են առաջանալ՝ կախված, թե որն է կիստայի առաջացման պատճառը[4]։
Կիստաների ազդեցությունը պտղաբերության վրա, որոնց առաջացումը կապված չէ ՁՊԿՀ-ի հետ, պարզված չէ[5]։
Պատռված կիստան սովորաբար ունի տեղային դրսևորում և պահանջում է բժիշկի կողմից հսկողություն, ցավազրկողների ընդունում։ Գլխավոր ախտանիշն է հանդիսանում ցավը որովայնում, որը կարող է տևել օրերից մինչև շաբաթներ, սակայն երբեմն լինում է անախտանիշ[6]։ Մեծ կիստայի պատռումը կարող է հանգեցնել որովայնի խոռոչում արյունահոսության, ընդհուպ մինչև հեմոռագիկ շոկի։
Կիստաները բարձրացնում են ձվարանի ոտիկի ոլորման վտանգը՝ 4սմ-ից մեծերը ասոցացված են 17% հավանականության հետ։ Ոլորումը կարող է հանգեցնել արյան հոսքի խանգարման և ձվարանի ինֆարկտի[7]։
Ձվարանի կիստաները սովորաբար ախտորոշվում են ՈՒՁՀ-ի, ՀՏ, ՄՌՇ հետազոտությունների օգնությամբ, իսկ արդյունքները կորրելացվում են կլինիկական արտահայտությունների և էնդոկրինոլոգիական թեստերի արդյունքների հետ։
Վերարտադրողական շրջանում գտնվող կանանց շրջանում, մինչև 5 սմ տրամագծով կիստայի առկայության դեպքում հետագա դինամիկ ՈՒՁՀ-ի կարիք չկա, որովհետև դրանք սովորաբար ֆոլիկուլյար կիստաներ են։ Նախադաշտանադադարային կանանց շրջանում 5-7 սմ կիստայի առկայության դեպքում անհրաժեշտ է ամենամյա դինամիկ ՈՒՁՀ։ Պարզ կիստայի 7 սմ-ից մեծ չափերի դեպքում ցուցված է ՄՌՇ հետազոտություն կամ ախտորոշիչ վիրահատություն։ Մեծ չափերի պատճառով հնարավոր չէ դրանք հուսալիորեն գնահատել միայն ՈՒՁՀ-ի օգնությամբ։ Ուլտրաձայնային ալիքի վատ թափանցելիության հետևանքով դժվար է տեսնել փափուկ հյուսվածքի հանգուցավորությունը կամ հետին պատի հաստացած միջնապատը։ Դեղին մարմնիկի համար, որը դոմինանտ ձվազատող ֆոլիկուլն է, բնորոշ է հաստացած պատը, որը ներսից խոզանակավոր, անկանոն ուրվագծեր ունի։ Դինամիկ հետազոտությունը անհրաժեշտ է, եթե տրամագիծը գերազանցում է 3 սմ-ը։ Հետդաշտանադադարային կանանց մոտ յուրաքանչյուր կիստա, որը մեծ է 1 սմ-ից, ենթակա է ամենամյա ուլտրաձայնային հսկողության։ Ինչպես և վերարտադրողական շրջանի կանանց մոտ, կիստայի 7 սմ-ից մեծ չափերի դեպքում ցուցված է ՄՌՇ հետազոտություն կամ ախտորոշիչ վիրահատություն[8]։
Պատահական հայտնաբերված դերմոիդ կիստաների համար, որոնք ՈՒՁՀ-ով տարբերակվում են շնորհիվ իրենց մեջ պարունակվող պաթոգնոմոտիկ էխոգեն ճարպի շնորհիվ, անկախ հիվանդի տարիքից ցուցված է ամենամյա դինամիկ հետազոտություն և վիրահատական հեռացում։ Պերիտոնեալ կիստաների համար, որոնք նման են ճմրթած թղթի-հյուսվածքի և կրկնում են շրջակա օրգանների ուրվագծերը, հսկողությունը հիմնվում է անամնեզի տվյալների վրա։ Անէխոգեն պատկերի պատճառով, հիդրոսալպինգսը կամ ֆալլոպյան փողի լայնացումը կարող են սխալմամբ ախտորոշվել որպես ձվարանի կիստա։ Հետազոտումը նույնպես հիմնված է անամնեզի տվյալների հիման վրա[8]։
Բազմախոռոչավոր, մինչ 3 մմ միջնապատ ունեցող կիստաների ժամանակ խորհուրդ է տրվում վիրահատական հեռացում։ Խոռոչների առկայությունը ենթադրում է նեոպլազիա։ Բարակ միջնապատերը վկայում են, որ նեոպլազիան բարորակ է։ Միջնապատի հաստացումը, հանգուցավորության առաջացումը և դոպլեր հետազոտությամբ կիստայի անոթավորման հայտնաբերումը ցուցում է վիրահատության, որպեսզի ժամանակին կանխվի հետագա հնարավոր չարորակացումը[8]։
Գոյություն ունի ձվարանի կիստայի չարորակացման գնահատման մի քանի համակարգ, ինչպիսիք են չարորակացման ինդեքսի ռիսկ, LR2, ՊԳ (պարզ գնահատում)։ Դրանց զգայունությունը և յուրահատկությունը ներկայացված է ստորև[9]՝
Գնահատման համակարգ | Նախադաշտանադադարային շրջան | Հետդաշտանադադարային շրջան | ||
---|---|---|---|---|
Զգայունություն | Յուրահատկություն | Զգայունություն | Յուրահատկություն | |
RMI I | 44% | 95% | 79% | 90% |
LR2 | 85% | 91% | 94% | 70% |
ՊԳ | 93% | 83% | 93% | 76% |
Ձվարանային կիստաներրը կարելի է դասակարգել ելնելով այն հանգամանքից, հանդիսանում են դրանք նորմալ դաշտանային ցիկլի ֆոլիկուկյար (ֆունկցիոնալ) կիստա, թե ունեն այլ ծագումնաբանություն[4]։
Կիստան համարվում է մեծ, եթե 5 սմ և ավելի է ու հսկա, եթե 15 սմ և ավելի է։ Եթե երեխաների մոտ կիստան հասնում է պորտի մակարդակին, համարվում է հսկա։
Ֆունկցիոնալ կիստաների առաջացումը կապված է դաշտանային ցիկլի հետ։ Տարբերում են հետևյալ տեսակները՝
Յուվենիլ հիպոթիրեոիդիզմի 75% դեպքերն ուղեկցվում են մուլտիկիստոզ ձվարաններով։ Ձվարանի ուռուցքի մարկերները և մեծ կիստաները բնորոշ են Ֆան Վիկի և Գրումբախի համախտանիշին[10]։
Երեխաների և դեռահասների շրջանում չարորակ պրոցեսների բացակայության պայմաններում CA-125 մարկերը հաճախ կարող է բարձրացած լինել։ Սա պետք է հաշվի առնել պահպանողական բուժում նշանակելու համար։
ՊԿՁՀ-ի ժամանակ, լյուտեինացնող և ֆոլիկուլոխթանիչ հորմոնների բարձրացած հարաբերության հետևանքով զույգ ձվարանների վրա առաջանում են բազմաթիվ մանր կիստաներ։ Բնորոշ է 25 և ավելի կիստաների առկայությունը կամ ձվարանի ծավալի 10 մլ և ավելի մեծացումը[11]։
Կլոմիֆենով անպտղության բուժման արդյունքում մարդու խորիոնային գոնադոտրոպինի (ՄԽԳ) բարձրացման հետևանքով հնարավոր է զույգ ձվարաններում բիլատերալ մեծ կիստաների առաջացում։ Այս երևույթը հայտնի է որպես ձվարանների գերդրդման համախտանիշ[12]։ Մի շարք չարորակացումներ կարող են նմանվել կլոմիֆենի ազդեցությանը, բարձրացնելով ՄԽԳ-ի քանաակը, օրինակ՝ ստամոքսաղիքային տրոֆոբլաստիկ հիվանդությունը։
Ձվարանի քաղցկեղի առաջացման հավանականության գնահատման լայն տարածում գտած մեթոդներից է չարորակացմանի ինդեքսի ռիսկը՝ risk of malignancy index (RMI)[13]: Ըստ այս մեթոդի, բոլոր նրանց, ում մոտ RMI 200-ից բարձր է եղել, պետք է ուղղորդել դեպի մասնագիտացված օնկո-վիրաբուժական կենտրոններ[14]։
RMI-ը հաշվում է հետևալ կերպ[14]՝
ՈՒՁՀ միավորը և դաշտանադադարային միավորը որոշելու համար գոյություն ունի երկու մեթոդ և կախված նրանից, թե որ մեթոդն է ընտրվել, հետազոտությունը կոչվում է RMI 1 և RMI 2[14]:
Առանձնահատկություն | RMI 1 | RMI 2 |
---|---|---|
Ուլտրաձայնային անոմալիաներ։
|
|
|
Դաշտանադադարային միավորը |
|
|
CA-125 | Քանակը Մ/մլ | Քանակը Մ/մլ |
RMI 2-ի 200 և բարձր արժեքի զգայունությունը կազմում է 74-80%, յուրահատկությունը 89-92%, դրական կանխատեսիչ արժեքը շուրջ 80%։ RMI 2-ը համարվում է ավելի զգայուն, քան RMI 1-ը[14]։
Հիպոթիրեոիդոզով կամ էնդոկրին համակարգի այլ խնդրի հետ ասոցացված կիստաների վարումը կապված է նշված հիվանդության բուժման հետ։
Կիստաների 95%-ը բարորակ են, ոչ կանցերոգեն[16]։
Ֆունկցիոնալ կիստաները և ձվարանի հեմոռագիկ կիստաները սովորաբար ներծծվում են.[17]: Սակայն, որքան մեծ է կիստան, այնքան ավելի անհավանական է, որ նա ինքնուրույն կներծծվի[18]։ Բուժում կարող է անհրաժեշտ լինել, եթե նրանք պահպանվում են ամիսներ շարունակ, մեծանում են կամ առաջացնում են ցավ[19]։ Կիստաները, որոնք պահպաանվում են երկու կամ երեք դաշտանային ցիկլ կամ հայտնաբերվում են հետդաշտանադադարային կանանց մոտ, կարող են վկայել ավելի լուրջ հիվանդության մասին։ Նրանք պետք է հսկվեն ՈՒՁՀ-ի օգնությամբ և անհրաժեշտության դեպքում կատարվի ախտորոշիչ լապարոսկոպիա։ Որոշ դեպքերում կարող է կատարվել վիրահատական բիոպսիա։
Կարող են օգտագործվել հետևյալ դեղամիջոցները.
Չնայած որ կիստաների մեծ մասը հսկվում են, որոշների համար անհրաժեշտ է վիրահատական միջամտություն[20]։ Կարող է հեռացվել ինչպես կիստան, այնպես էլ մեկ կամ երկու ձվարանները[21]։ Եթե կիստան մեծ չէ կամ չարորակացումը բացառված է, կատարվում է լապարոսկոպիա[22]։ Վիրահատական միջամտություն պահանջող դեպքերն են[23]՝
Վերարտադրողական շրջանում գտնվող կանանց մոտ հաճախ առաջանում են փոքր կիստաներ[1]։ Մեծ կիստաները առաջացնում են բարդություններ մինչև դաշտանադադարը գտնվող անձանց 8%-ի շրջանում[1]։ Ձվարանային կիստաները առկա են դաշտանադադարում գտնվող կանանց 16%-ի մոտ և ավելի հավանական է, որ դա կարող է լինել քաղցկեղ[1][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.