հայ ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Արամ Հայկի Ոսկանյանը (օգոստոսի 26, 1975[1][2], Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ՝ հարձակվող։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Արամ Հայկի Ոսկանյան | ||
Ազգությունը | Հայ | ||
Քաղաքացիությունը |
Հայաստան ԽՍՀՄ | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 26, 1975 (49 տարեկան) | ||
Ծննդավայր | Սևան, Հայկական ԽՍՀ | ||
Հասակ | 173 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Հայաստան (մինչև 19 տ) | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1991-1993 1993-1994 1995-1998 1999-2000 2000-2001 2001-2002 2002-2003 2003-2004 2004-2008 2008-2010 2010 2010-2011 |
«Մալաթիա» «Բանանց» «Արարատ (Երևան)» «Լոկոմոտիվ» «Բալտիկա» «Փյունիկ» «Բալթիկա» «Միկա» «Եսիլ Բոգատիր» «Միկա» «Լոկոմոտիվ (Տաշքենդ)» «Միկա» |
57 (17) 12 (10) 81 (30) 37 (11) 20 (1) 23 (10) 11 (0) 10 (8) 130 (37) 29 (14) 12 (3) 15 (0) | |
Ազգային հավաքական | |||
199?-199? 2004-2006 |
Հայաստան (երիտասարդական) Հայաստան |
14 (?) 11 (0) | |
Մարզչական կարիերա | |||
2011-2013 2013-2015 2015 2015- ն.ժ. |
«Միկա» «Միկա» «Բանանց» Հայաստան (մինչև 19 տ.) | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է մայրաքաղաքային թիմում, և խաղացել է «Մալաթիայի» կազմում։ Ակումբը շատ թույլ է և խաղում է Հայաստանի ֆուտբոլի 2-րդ առաջնությունում։ «Մալաթիայում» խաղալուց հետո Ոսկանյանը Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն առաջնությունում[3]։ Խաղալով 2 մրցաշրջան նրան նոր ակումբ էր անհրաժեշտ։ Տեղափոխությունը տեղի ունեցավ Աբովյանի «Բանանց» ակումբ։ Հաջորդ մրցաշրջանում նա փոխեց ակումբային գրանցումը և 4 մրցաշրջան խաղաց «Արարատի» մարզաշապիկով։ 1999 թվականին նա տեղափոխվում է Պետերբուրգի «Լոկոմոտիվ» ակումբ, որը այդ տարիներին խաղում է Ռուսաստանի ֆուտբոլի առաջին առաջնությունում։ Դրանից հետո, երբ ակումբը զբաղեցրեց առաջնությունից դուրս մնացող թիմերի կազմում, նա տեղափոխվեց Կալինգրադի «Բալթիկա»։ Այս ակումբը նույնպես դուրս մնացողների կազմի մեջ էր։ 2003 թվականին վերադարձել է Հայաստան, և պայմանագիր է կնքել «Միկայի» հետ։ Հաջորդ մրցաշրջանում Արամը խաղաց Ղազախստանի «Էսիլ Բոգատիր» ակումբում։ 5 մրցաշրջանում խաղաց 130 խաղ և խփեց 37 գոլ։ 2008 թվականի հոկտեմբերի 1-ին «Միկան» կրկին պայմանագիր կնքեց Ոսկանյանի հետ։ 2009 թվականին խփեց 10 գոլ, որը ակումբի ռմբարկուների ցանկում 2-րդն էր։
Աշտարակի թիմում անցկացնելով 2 մրցաշրջան 2010 թվականին պայմանագիր է կնքում Տաշքենդի «Լոկոմոտիվի» հետ[4], որի կազմում առաջին իսկ խաղում դուբլ է ձևակերպում[5]։ Հաջորդ խաղը տեղի ունեցավ Ուզբեկստանի Գավաթի շրջանակներում, որտեղ «Լոկոմոտիվը» հանդիպեց «Դինամո Գալլակորի» հետ։ Խաղի արդյունքում երկաթուղայինները 7 անպատասխան գնդակ խփեցին։ Ոսկանյանը իր հաշվին 3 գոլ գրանցեց[6]։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ոսկանյանը վերադարձավ «Միկա», որին Եվրոպայի Լիգայի ընտրական փուլն անցնելու համար անհրաժեշտ էր կազմի հզորացում։ 2011 թվականի առաջնության միջնամասում, երբ ակումբում մարզչական կազմի փոփոխվում էր, նա ավարտում է կարիերան, և աշխատանքի է անցնում ակումբի մարզչական շտաբում[3][7]։
Հայաստանի հավաքականի կազմում Արամը անցկացրել է 11 հանդիպում։ Առաջին անգամ հրավիրվել է հավաքական երբ տեղափոխվեց Ղազախստան։ Հայաստանի հավաքականի կազմում առաջին հանդիպումն անցկացրել է 2004 թվականի նոյեմբերի 17-ին 2006 թվականի ԱԱ-ի նախընտրական փուլում՝ Ռումինիայի հավաքականի դեմ խաղում։ Այդ խաղը ավարտվեց 1:1 հաշվով։
2011 թվականից մինչև 2013 թվականը աշխատել է մարզիչ «Միկայում»։ 2013-2015 թվականներին «Միկայի» գլխավոր մարզիչ։ 2015 թվականի հունիսից մինչև հոկտեմբերը եղել է «Բանանցի» գլխավոր մարզիչը։
2015 թվականի դեկտեմբերի 8-ին նշանակվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.