From Wikipedia, the free encyclopedia
Արալեզ, Հարալեզ, հայկական ժողովրդական հավատալիքներում շնաձև ոգիներ, որոնք ապրում են երկնքում (ըստ այլ պատկերացումների՝ Արարատ լեռան լանջերին)։ Հին Հայաստանում պաշտվել են Արա Գեղեցիկի և Շամիրամի հետ միասին։ Հայերը հավատում էին, որ արալեզներն իջնում են երկնքից ռազմադաշտում զոհված հերոսների վերքերը լիզելու և նրանց վերակենդանացնելու համար։
Արալեզ | |
---|---|
Արալեզ, ժամանակակից պատկերում | |
Տեսակ | դիցաբանական կերպար |
Ըստ հայ պատմիչների, երբ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը զոհվեց, նրա հարազատները տեղադրեցին նրա դիակը մի աշտարակի վրա, հուսալով, որ արալեզները կլիզեն և կվերակենդանացնեն նրան[1]։ Նման նախադեպ ըստ ավանդության արդեն եղել էր՝ արալեզները լիզել և վերակենդանացրել էին Արա Գեղեցիկին։ Այդ միջադեպը տեղի է ունեցել Արա լեռան ստորոտում (ներկայիս Հայքում՝ Արագածոտն մարզում), ըստ այլ տվյալների, պատմական արևմտյան Հայքի Վասպուրական աշխարհի Լեզք ավանում։
Ըստ ոմանց արալեզների հանդեպ հավատքը վկայում է հայերի մոտ նախաքրիստոնեական շրջանում շան պաշտամունքի մասին։ Միջնադարում հայ գուսանների և ժողովրդական թատրոնի մասկակիցների մի մասը ներկայացումների ժամանակ շնաձև դիմակներ էր կրում։
Բացի առասպելական մեկնաբանություններից՝ գիտականորեն արալեզների /բառացիորեն նշանակում է՝ վերքերի արյունահոսությունը լիզողներ/ գոյության փաստը բացատրվում է նրանով, որ հնուց ի վեր մարդկությանը հայտնի է եղել կենդանական թքարտադրության հականեխիչ կամ մանրեազերծող (այսինքն հակաբորբոքային) հատկությունները, այն օժտված է նաև արյունահոսությունը մակարդելու հատկությամբ։ Հետևաբար պատերազմական գործողությունների ժամանակ լայնորեն կիրառվել է վիրավոր մարտիկերի վերքերն ապաքինող, այսպես կոչված՝ <արալեզների> պրակտիկան, որոնք հիմնականում եղել են այդ գործում վարժեցված շներ, երբեմն նաև կանայք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.