From Wikipedia, the free encyclopedia
Ատիպիկ թոքաբորբ կամ քայլող թոքաբորբ[1], թոքաբորբի տեսակ, որը հարուցվում է թոքաբորբի համար «ոչ տիպիկ» միկրոօրգանիզմներով և ունենում է անսովոր կլինիկական ընթացք։ Ատիպիկ թոքաբորբ հարուցող միկրոօրգանիզմները բազմազան են։ Երբ այն առաջանում է այլ հիվանդություններից անկախ՝ ինքնուրույն կերպով, ապա կոչվում է առաջնային ատիպիկ թոքաբորբ (ԱԱԹ)։
Ատիպիկ թոքաբորբ | |
---|---|
COVID-19-ով հարուցված ատիպիկ թոքաբորբի ՀՇ պատկեր | |
Տեսակ | հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | Վարակիչ հիվանդություններ, թոքաբանություն |
ՀՄԴ-9 | 486 |
Հոմանիշներ | Ատիպիկ պնևմոնիա, քայլող թոքաբորբ |
Տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1930-ականներին[2][3] և կապված է եղել Streptococcus pneumoniae-ի կողմից հարուցված բակտերային թոքաբորբի հետ՝ այն ժամանակ թոքաբորբերի ամենահայտնի և ամենատարածված տեսակը։ Տիպիկ և ատիպիկ թոքաբորբերի տարանջատումը պատմականորեն համարվում էր շատ կարևոր, քանզի հնարավոր էր լինում տարբերակել այն պացիենտներին, որոնք ներկայանում էին «տիպիկ» շնչառական ախտանիշներով և բլթային թոքաբորբով, նրանցից, որոնց մոտ առկա էին թոքաբորբին այնքան էլ ոչ բնորոշ համակարգային «ատիպիկ» ախտանիշներ (օրինակ՝ տենդ, գլխացավ, առատ քրտնարտադրություն և մկանացավ) և բրոնխոպնևմոնիա[4]։
«Առաջնային ատիպիկ թոքաբորբը» կոչվում է առաջնային, քանզի այն առաջանում է այլ հիվանդություններից անկախ։
Այն հայտնի է նաև որպես «քայլող թոքաբորբ», որովհետև ախտանիշները սովորաբար լինում են բավականին մեղմ և հիվանդը կարող է լինել ոտքի վրա[5][6]։
«Ատիպիկ թոքաբորբը» ատիպիկ է, քանզի այն հարուցվում է ատիպիկ օրգանիզմների կողմից (բացի այս հարուցիչներից՝ Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae և Moraxella catarrhalis)[7]։ Այս ատիպիկ օրգանիզմները կարող են լինել հատուկ բակտերիաներ, վիրուսներ, սնկեր և նախակենդանիներ։ Ի հավելում այս ամենին, թոքաբորբի այս տեսակը ատիպիկ է նաև իր կլինիկական ընթացքով՝ խորխի միայն չափավոր քանակներ, կոնսոլիդացիայի բացակայություն, արյան սպիտակ բջիջների քանակի աննշան բարձրացում և ալվեոլյար էքսուդատի բացակայություն[8][9]։
Այն ժամանակ, երբ առաջին անգամ նկարագրվում էր ատիպիկ թոքաբորբը, որոշ միկրոօրգանիզմներ՝ միկոպլազմա, քլամիդոֆիլա և լեգիոնելա, դեռևս չէին ճանաչվել որպես բակտերիաներ և համարվում էին վիրուսային օրգանիզմներ։ Այդ իսկ պատճառով, «ատիպիկ թոքաբորբը» նաև կոչվում էր «ոչ բակտերիալ»[10]։
Գրականության մեջ ատիպիկ թոքաբորբ տերմինը համարվում է արդիական, երբեմն հակադրվում է վիրուսային թոքաբորբի (տես ստորև), իսկ երբեմն էլ, թերևս սխալ, բակտերիալ թոքաբորբի հետ։ Ատիպիկ թոքաբորբի հարուցիչների մեծ մասը հանդիսանում են բակտերիաների անսովոր տեսակներ (Միկոպլազման հանդիսանում է բջջապատ չունեցող բակտերիայի տեսակ, իսկ Քլամիդիաները համարվում են ներբջջային բակտերիաներ)։ Քանզի վիրուսով հարուցված ատիպիկ թոքաբորբը ունի տարբերվող ընթացք և պատասխանում է բուժման այլ տեսակներին, ապա շատ կարևոր է տարբերակել ատիպիկ թոքաբորբի պատճառ հանդիսացող սպեցիֆիկ ախտածիններին։
Սովորաբար ատիպիկ պատճառները առաջ են բերում ատիպիկ ախտանիշներ՝
Ատիպիկ թոքաբորբեր հարուցող ամենատարածված օրգանիզմները (հաճախ ներբջջային կյանք վարող) բակտերիաներն են[9]՝
Ատիպիկ թոքաբորբը նաև կարող է հարուցվել նախակենդանիներով, ինչպես նաև ունենալ սնկային կամ վիրուսային ծագում[16][17]։
Նախկինում միկրոօրգանիզմների մեծ մասը շատ դժվար էր առանձնացնել և գաղութանցել։ Սակայն, ներկայիս տեխնոլոգիաները ուղղված են ախտածին մանրէները տարբերակելուն, ինչը կարող է օգնել ավելի անհատականացված բուժման տակտիկաների մշակման հարցում։
Վիրուսային ծագման ատիպիկ թոքաբորբի հայտնի հարուցիչներն են՝ շնչառական սինցիտիալ վիրուս (ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս), գրիպի A և B վիրուսներ, պարագրիպի վիրուս, ադենովիրուս, ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ (SARS)[18], Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS), COVID-19 սուր շնչառական համախտանիշ[19] և կարմրուկ[8]։
Մինչև որևէ ֆիզիկալ նշանի ի հայտ գալը, որը կարող է խոսել թոքաբորբի առկայության մասին, ատիպիկ թոքաբորբով տառապող հիվանդի կրծքավանդակի ռենտգեն նկար վրա հաճախ կարող է երևալ թոքեր բորբոքման պատկեր[11]։ Սա կոչվում է թաքնված թոքաբորբ (երբ չկան թոքաբորբի որևէ ակնառու նշաններ)։ Ընդհանրապես, թաքնված թոքաբորբը բավականին հաճախ հանդիպում է նաև տիպիկ թոքաբորբով տառապող պացիենտների մոտ, և կարող է հարուցված լինել Streptococcus pneumoniae-ով, սակայն երեխաների շրջանում պնևմոկոկային պատվաստանյութի կիրառման հետ մեկտեղ նվազել է թաքնված թոքաբորբերի հանդիպման հաճախականությունը[20][21]։
Ինֆիլտրացիան հիմնականում սկսվում է հարբրոնխային հատվածներից (որտեղից սկսվում են բրոնխները) և սեպաձև կամ հովհարաձև տեսքով տարածվում է դեպի թոքերի ավելի ծայրամասային հատվածներ։ Գործընթացը շատ հաճախ ներառում է ստորին բլիթը, բայց կարող են ախտահարվել ցանկացած բիլթ կամ բլթեր[11]։
Միկոպլազմայով հարուցված թոքաբորբը ավելի հաճախ հանդիպում է երիտասարդների քան ծերերի մոտ[22][23]։ Ծերերը ավելի հաճախ ախտահարվում են լեգիոնելային թոքաբորբով[23]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.