Ատամների ոսկրափուտ
From Wikipedia, the free encyclopedia
Ատամների ոսկրափուտ, տարածված հիվանդություն (լատին․՝ caries dentium՝ նեխում), ատամների ծկթումից հետո դանդաղ առաջացող ախտաբանական պրոցես է, որը առաջանում է ներքին և արտաքին, տեղային և ընդհանուր վնասակար ազդակներից, որը բերում է ատամի կարծր հյուսվածքների ապահայնքայնացմանը՝ կարիոզ խոռոչի առաջացմամբ։ Կարիեսը բնորոշվում է էմալի անօրգանական մասի օջախային դեմիներիլիզացիայով, օրգանական մատրիքսի քայքայմամբ և ավարտվում է ատամի կարծր հյուսվածքների դեստրուկցիայով՝ էմալում և դենտինում խոռոչի առաջացմամբ, իսկ բուժման բացակայության դեպքում զարգանում է կակղանաբորբ (պուլպիտ) և շուրջատամնաբորբ (պերիօդոնտիտ)։
Արագ փաստեր Ատամների ոսկրափուտ, Տեսակ ...
Ատամների ոսկրափուտ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | շաքար, Lactobacillus? և S. mutans? |
Վնասում է | tooth enamel? և դենտին |
Բժշկական մասնագիտություն | ատամնաբուժություն |
ՀՄԴ-10 | K0202. |
Dental caries Վիքիպահեստում |
Փակել
Կարիեսը ամենատարածված հիվանդություններից մեկն է ամբողջ աշխարհում[1]։ Այն հանդիպում է բնակչության մոտ 94%-ի մոտ։