Ավրելիանոս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լուցիոս Դոմիցիոս Ավրելիանոս (լատին․՝ Lucius Domitius Aurelianus, սեպտեմբերի 9, 214[1][2][3], Սիրմիում, Պաննոնիա, Հին Հռոմ - սեպտեմբերի 25, 275[4], Չորլու), Հռոմի կայսր 270 - 275 թթ.։ Կլավդիոս Գոթացի կայսեր օրոք զորահրամանատար էր, Կլավդիոսի մահից հետո 270 թ. բանակի կողմից հռչակվում է կայսր։ Սենատն անմիջապես ճանաչում է Ավրելիանոսի լիազորությունները։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ավրելիանոս | |
---|---|
Զինվորական կոչում | Իմպերատոր (Հին Հռոմ) |
Ծնվել է՝ | սեպտեմբերի 9, 214[1][2][3] |
Ծննդավայր | Սիրմիում, Պաննոնիա, Հին Հռոմ |
Մահացել է՝ | սեպտեմբերի 25, 275[4] (61 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Կենոֆրուրիում, Թրակիա, Հռոմեական կայսրություն |
Երկիր | Հին Հռոմ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Ulpius Crinitus? |
Երեխաներ | Domitica? |
Ավրելիանոսի կառավարումը նշանավորվել է մի շարք փայլուն հաղթանակներով. նա հետ է մղել կայսրության Դանուբյան սահմանի վրա բարբարոսների հարձակումները, ճնշել է Եգիպտոսում բռնկված ապստամբությունը և նորից միացրել է Գալլիան Հռոմեական կայսրությանը։ Արևելքում Ավրելիանոսը երկու կայծակնային ռազմարշավների արդյունքում ջախջախել է Պալմիրայի տերությունը՝ գերելով նրա թագուհի Զենոբիային։
Բացի դրանից Հռոմ քաղաքը արտաքին թշնամու հարձակումներից պաշտպանելու նպատակով Ավրելիանոսը շրջապատել այն 19,3 կմ երկարություն ունեցող հզոր պարսպներով։ Անցկացրել է նաև ֆինանսական համակարգի բարեփոխում՝ վերականգնելով հռոմեական դրամի արժեքը։ Պետական կրոն է հռչակել Արևի պաշտամունքը՝ հալածանքներ ծավալելով քրիստոնյաների դեմ։
Սպանվել է Սասանյան պետության դեմ իր նախաձեռնած ռազմարշավի նախապատրաստության ժամանակամիջոցում տեղի ունեցած դավադրության արդյունքում[5]։
Ավրելիանոսը Հռոմի կայսրերից առաջինն է եղել, որ հարկադրել է պաշտոնապես իրեն դիմել «տեր և աստված» տիտղոսով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.