Ավստրալիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալիայի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում նշվում է 19 անուն ( 2016թ.)[1], որը կազմում է ընդհանուր թվի 1,8 %-ը (2015 թվականին՝ 1079)։
3 օբյեկտ ընդգրկված է մշակութային չափանիշներով, 12 օբյեկտներ՝ բնական, 4-ը՝ խառը[1]։
2 մշակութային օբյեկտ ճանաչված են մարդկային հանճարի գլուխգործոցներ (չափանիշը i), և 9 օբյեկտներ՝ բացառիկ գեղեցկության ու գեղագիտական կարևորության բնական ֆենոմեններ (չափանիշ vii)։
Ավստրալիան վավերացրել է Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության կոնվենցիան 1974 թվականի օգոստոսի 22-ին[2]։ Ավստրալիայի տարածքում առաջին օբյեկտներն ընդգրկվեցին ցուցակում 1981-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 5-րդ նստաշրջանի ժամանակ։ Ավստրալիայի տարածքում ցանկում ներառված առաջին օբյեկտը Մեծ Արգելախութն էր, որը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության առաջին ծովային օբյեկտն էր[3]։
2011 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ քննարկման փուլում են գտնվում արդեն գոյություն ունեցող օբյեկտների ընդլայնումը. Ֆրեյզեր կղզուն առաջարկվում է ավելացնել «Գրեյթ Սանդի[4]» ազգային պարկը, իսկ Ավստրալիայի արևելյան ափի անձրևային անտառների տարածքը՝ ընդլայնել[5]։