Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղ 2016
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղ 2016, թենիսի տղամարդկանց մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2016 թվականի հունվարի 18-ից մինչև հունվարի 31-ը, Մելբուրնի «Melbourne Park» («Մելբուրն պարկ») համալիրում, Ավստրալիա։
2016 թվականի Ավստրալիայի բաց առաջնություն | ||||||
---|---|---|---|---|---|---|
Հաղթող | Նովակ Ջոկովիչ Էնդի Մարրեյ | |||||
Հաշիվ | 6–1, 7–5, 7–6(7–3) | |||||
Մենախաղ | տղամարդիկ | կանայք | ||||
Զուգախաղ | տղամարդիկ | կանայք | խառը | |||
Նովակ Ջոկովիչը մրցաշարի գործող չեմպիոնն էր և հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը, եզրափակիչում հաղթանակ տանելով Էնդի Մարրեյի նկատմամբ՝ 6-1, 7-5, 7-6(7-3), նախորդ տարվա մրցաշարի եզրափակիչի ռևանշ-հանդիպումում։ Ջոկովիչը հավասարվել է Ռոյ Էմերսոնի ցուցանիշին՝ վեցերորդ հաղթանակը տանելով Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի մրցաշարում[1][2]։
Ավստրալիացի թենիսիստ Լեյթոն Հյուիթը՝ 2005 թվականի մրցաշարի եզրափակիչի մասնակից, Մեծ Սաղավարտի երկու մրցաշարերի հաղթող և աշխարհի նախկին թիվ 1 ռակետ, պրոֆեսիոնալ կարիերայում իր վերջին հանդիպումներն է անց կացրել մենախաղի և զուգախաղի մրցաշարերում։ Մենախաղի մրցաշարում նա երկրորդ շրջանում պարտվել է Դավիդ Ֆերերին։ Զուգախաղի մրցաշարում նա պարտություն է կրել երրորդ շրջանում[3]։